18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

՛՛Ռոսնեֆտը՛՛ Հայաստանից գերշահույթներ է ստանում. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Այսօր արդեն միջազգային շուկայում նավթի գինը 1  բարելի դիմաց արժե 85.62 դոլար՝ նախկին 110 դոլարի փոխարեն, մինչդեռ հայաստանյան շուկայում նավթի գնի փոփոխություն այդպես էլ նկատելի չէ:  Հայաստան նավթամթերքներ կրողները դեռևս չեն շտապում գները համապատասխանեցնել միջազգային շուկայի գներին՝ շարունակելով գերշահույթներ ստանալ: Իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը համարում է, որ դեռևս որևէ խախտում չկա, և վարույթ հարուցելու հիմքեր չկան: Իրենք ուշադրությամբ հետևում են, դեռ ժամանակը չի լրացել, և որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որ գնային փոփոխություններն անդրադառնան Հայաստանի գների վրա:  Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով՝Հայաստանում նավթամթերքի գինը փոփոխության չի ենթարկվում միայն այն պատճառով, որ այս ոլորտում ևս մենաշնորհ է: ՛՛Բացատրությունը միայն այն է, որ մենաշնորհ է: Երբ որ տնտեսության մեջ մրցակցություն չկա, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները կամ ցնցումները որևէ ձևով չեն կարող ազդել՛՛,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը:  Ընդ որում՝ նրա խոսքով, ամենամեծ գերշահույթ ստացողը ՛՛Ռոսնեֆտ՛՛-ն է, որն այսօր էլՀայաստանում նավթամթերք ներկրող միակ ընկերությանն է, որը համապատասխաններկայացուցչություն ունի այստեղ և այս օրերին գերշահույթ է ստանում, իսկ՛՛Ֆլեշը՛՛ու՛՛Սի Փի Էսը՛՛ և մյուս ընկերությունները մանրածախ վաճառողներ են: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ՀՀԿ-ական պոետի հումորը շփոթեցրել է ԲՀԿ-ական գործընկերոջը. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է.  Ներքաղաքական վայրիվերումներին հակառակ, ՀՀԿ-ԲՀԿ շարքերում շարունակվում է երբեմնի բարեկամությունը, պատգամավորները միմյանց հետ ճաշում են, շախմատ խաղում, հումորներ անում ԱԺ միջանցքներում:  Նախօրեին մեր լրագրողն ականատես է եղել, թե ինչպես է ՀՀԿ-ի պոետ Տաճատ Վարդապետյանը, տեսնելով ԲՀԿ-ական գործընկերոջը` Վահագն Մախսուդյանին, հանգավորված արտասանել. ՛՛Մախսուդյան Վահագը թռցրել է իմ մահակը՛՛: Պոետի հումորից ԲՀԿ-ական պատգամավորը շվարել […]

Արմեն Գևորգյանը մեկնել է Ֆրանսիա.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. Ըստ ՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկությունների՝ ՀՀ տարածքային նախկին նախարար և փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պաշտոնանկությունից հետո մեկնել է Եվրոպա, իսկ ավելի կոնկրետ՝ Ֆրանսիայի հանրապետություն:  Մի պահ նույնիսկ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Գևորգյանն ընդմիշտ կամ առնվազն երկար ժամանակով է մեկնել արտերկիր:  Սակայն Գևորգյանին մոտ կանգնած անձից ՛՛Ժողովուրդ՛՛-ը պարզեց, որ նա արտերկիր է մեկնել […]

Ամենաշատն ուտում են Վայոց ձորում. 168 ժամ

2013թ. Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի վրա տնային տնտեսությունների մեկ շնչի հաշվով կատարված ծախսերը կազմել են միջինը 17857 դրամ: Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված “Հայաստանի Հանրապետության մարզերը եւ Երեւան քաղաքը թվերով, 2014” զեկույ­ցի տվյալները ներկայացնում է : Նախորդ տարվա 2012 թվականի համեմատ, այդ ցու­ցանիշն աճել է 556 դրամով: Որքան Էլ զարմանալի լինի, սննդամթեր­քի վրա կատարված ծախսերի առումով […]

Մշակույթի նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի օրակարգում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 24-ին ՀՀ մշակույթի նախարարության լիազորված անձ Արտակ Գեւորգյանը Հայաստան է ներմուծել 1010 կգ բրուտո քաշով խառն ապրանքներ, որոնք սահմանված ժամանակում մաքսային մարմին չի ներկայացրել: Արդյունքում մշակույթի նախարարության ներկայացուցիչը տուգանվել է 50 հազար դրամի չափով:   Մշակույթի նախարարության մեկ այլ լիազոր ներկայացուցիչ Սուրեն Հովհաննիսյանն էլ հունիսի 14-ին հայտարարագրել է 122 […]

Բացի հանրահավաքից՝ եւս երկու կարեւոր առիթ. Հրապարակ

“Հրապարակ”-ի դիտարկմամբ, հոկտեմբերի 24-ը հետաքրքիր օր է լինելու Հանրապետականի համար. այդ օրը ոչ միայն եռյակի հանրահավաքն է, որի ժամանակ Գագիկ Ծառուկյանն իր “ծրագրային” ելույթն է ունենալու, այլեւ երկու շատ “կարեւոր” իրադարձություն է սպասվում: Մեկը ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանի “մարգարտյա” հարսանիքն է “Վիվալդի” սրահում` նրա ամուսնության 30-ամյակը, որին հրավիրված է ՀՀԿ-ական ողջ էլիտան: Մյուսը Հովիկ Աբրահամյանի […]

Տեր-Պետրոսյանը կթելադրի Ծառուկյանին. Իրատես de facto

Ըստ “Իրատես de facto”-ի՝ ասում են, թե այս օրերին ԲՀԿ-ն ոտքի է հանել իր բոլոր “պահեստային” ուժերին, այլ խոսքով՝ իրենից սնուցվող քաղաքական ուժերին, միավորումներին, մարդ-կուսակցություններին, որպեսզի հայտնի ֆիլմի հանգույն հայտարարեն, թե “наш царь самый лучший царь”: Ու վերջիններս էլ իրենց գործը հրաշալիորեն իրականացնում են. գովում են “ցարին”, նրա արժանիքները ներկայացնում եւ փաստում նրա հզոր գործոնը […]

ԵՏՄ-Դ շաքարով կտրեմ. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ն անդրադարձել է Եվրասիական  տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայ­մանագրի անցումային դրույթներում նշված մի  քանի ապրանքատեսակների ներկրման առանձնահատկություններին: Օրինակ’ սահմանված է, որ անդա­մակցությունից հետո 3 տարի ոչ ԵՏՄ երկրներից Հայաստան ներկր­վող ավտոմեքենաների նկատ­մամբ չեն կիրառվի ԵՏՄ-ի բարձր մաթսատուրքերը, ներկայումս գոր­ծող ավելի ցածր մաթսատուրքերով կներկվեն ռազմական նշանա­կություն ունեցող ապրանքները: Բայց կա նաեւ մի երրորդ ապրան­քատեսակ, որի […]

Դուբայ՝ հանրահավաքից առաջ. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, մի  քանի օր է, ինչ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ նրա քավոր, ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանն իրենց ընտանիքներով ավանդական հանգիստն են անցկացնում Դուբայում:  Թերթը հիշեցնում է,  որ այս տրիոն ամեն տարի աշնանը արաբական ամենաշքեղ հյուրանոցներից մեկլում է կազմակերպում իր հանգիստը:  Այս անգամ “քաղաքական հանգիստը” ուշագրավ է այնքանով, որ […]

Հո գիժ չի, որ իր սրբությանը դիպչի.հայրը բռնաբարելէ դստերը. Ժամանակ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է ներընտանեկան բռնության վերաբերյալ գործի դատական քննությունը: Գործի մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ” օրաթերթը: Ամբաստանյալի աթոռին չորս տղամարդիկ են՝ 39-ամյա Գեւորգը, 23-ամյա Մնացականը, 34-ամյա Հովհաննեսն ու 37-ամյա Լենդրոշը: Դեպքերը զարգացել են այն բանից հետո, երբ մարզի բնակչուհի Տիրուհին (անունը փոխված է) ամուսնացել է մարզի մեկ այլ գյուղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի