18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ԵՏՀ կոլեգիայի կազմում Հայաստանը կներկայացնի “Տիգրան Սարգսյանի կադրը”. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով` ԵՏՄ-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կազմում Հայաստանի երեք անդամներից մեկը լինելու է ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Կարինե Մինասյանը։ “Վերջինս համարվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրերից և փոխնախարարի պաշտոնից հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց մեկ ամիս անց՝ այս տարվա հունիսի 4-ին։ Ի դեպ, Հայաստանի […]

Եռյակին նոր փորձություն է սպասվում. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն գրում է. “Ասում են, թե “հրաշալի” եռյակին դարձյալ փորձություն է սպասում: Հերթական տրոհման գործընթացն է հասունանում: Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, “Ժառանգությունը” դուրս կգա այս ձևաչափից: Ասում են, կուսակցությունում, մասնավորապես խմբակցությում, հայտնի կուսակցականներն այս “հողի վրա” իսկապես “իրար են ուտում”: Պարտվում են “ապստամբները”, իսկ իրական ընդդիմադիրները կարծում են, որ այս միավորումը չի կարող իշխանափոխություն […]

Րաֆֆին կմասնակցի՞ հաջորդ հանրահավաքին. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ “Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ նախօրեին ներկա էր Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստին, պատասխանել է մի թերթի քանի հարցերին: «-Պարոն Հովհաննիսյան, երբ հոկտեմբերի 10-ի ոչ իշխանական ուժերի հանրահավաքում Ձեր ելույթի ժամանակ հավաքվածներն սկսեցին վանկարկել «հիմա, հիմա», դուք մեկ րոպե խնդրեցիք և մոտեցաք Գագիկ Ծառուկյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին: […]

Արթուր Բաղդասարյանը` փոխվարչապե՞տ. Իրավունք

 “Իրավունքը” գրում է, որ թերթը ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից պարզեց` հնարավո՞ր է փոխվարչապետի պաշտոնում նշանակվի ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: “Հիշեցնենք` փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Փոխվարչապետի պաշտոնի համար մի քանի անուն է շրջանառվում, որոնցից մեկն էլ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն է: Արթուր Միսակյանը հերքեց շրջանառվող լուրերը, ապա հավելեց, որ նման առաջարկ չի […]

Անչափահաս աղջկան “համբուրելու” գործը ջրելու համար ոստիկանները կաշառք են վերցրել. Ժամանակ

“Ժամանակը” գրում է. “Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ավարտվեց Սամվել Հակոբյանի և Ֆելիքս Մկրտչյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանը, լինելով ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, իսկ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը լինելով նույն բաժանմունքի տեսուչ, նախնական համաձայնությամբ, խմբով շորթմամբ ստացել են խոշոր չափերի […]

Աշխատող մայրերը բողոքի ակցիաներ կանեն. Առավոտ

“Առավոտը” գրում է, որ աշխատող մայրերի հաշվին չաշխատող մայրերին լավություն անելու կառավարության որոշումը դժգոհությունների ալիք է բարձրացրել աշխատող մայրերի շրջանում։ “Մեր զրուցակից մայրերը կարծում են, որ եթե կառավարության հավանությանն արժանացած օրենքի նախագիծն ընդունվի, ապա ծնելիության աճին սպառնալիք կլինի։ Նշենք, որ կառավարությունը նախաձեռնել է “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների” եւ “Պետական նպաստների մասին” օրենքներում փոփոխություններ կատարել, համաձայն որի՝ […]

Իսոն կապ չունի՞ Թեւոսիկի եղբոր սպանության հետ. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ մի քանի օր առաջ ԱԱԾ նախաքննական մարմինը նախաքննական մարմինը փոխեց քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով մեղադրյալ Տիգրան Ասատրյանի խափանման միջոցը:  “Գործով երկրորդ և կարևոր մեղադրյալի պաշտպան Արսեն Սարդարյանը երեկ “Ժամանակի” հետ զրույցում ասաց, որ մարմնի հաջորդ քայլը պետք է լինի ոչ միայն Իսրայել Սարգսյանի /Իսոյի/ խափանման միջոցի փոփոխությունը, […]

Եռյակը քառյակ չէ. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ ոչ իշխանական ուժերի թվաքանակի հարցը դեռևս չի հստակեցվում: “Հոկտեմբերի 10-ին ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ համաժողովրդական շարժումը գլխավորում են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, “Ժառանգությունը” և ՀԺԿ-ն:  Չնայած սրան՝ ՀԺԿ-ն եռյակի համատեղ հանդիպումներին չի մասնակցում: Երեկ էլ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ “եռյակը եռյակ է”, և իրենք աշխատում են […]

Ո՞ւր էր նա. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում ոչ իշխանական եռյակի կազմակերպած հավաքին որոշ ԲՀԿ-ականներ ներկա չեն եղել:ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը ՛՛Ժողովուրդ՛՛-ի հետ զրույցում չցանկացավ պատասխանել այն հարցին՝ հանրահավաքին ինքը ներկա եղել է, թե՞ ոչ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մանախը հացադուլ է հայտարարել. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Այսօր երրորդ օրն է հացադուլի մեջ է Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Արթուր Այվազյանը (Մանախը): Նրա հարազատները ՛՛Ժամանակին՛՛ երեկ հայտնեցին, որ հացադուլի պատճառը Արթուր Այվազյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումի մերժումն է: Դատապարտյալը պնդում է, որ ինքը հացադուլը կշարունակի այնքան, մինչև կբավարարվի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իր դիմումը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի