17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անչափահաս աղջկան “համբուրելու” գործը ջրելու համար ոստիկանները կաշառք են վերցրել. Ժամանակ

“Ժամանակը” գրում է. “Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ավարտվեց Սամվել Հակոբյանի և Ֆելիքս Մկրտչյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանը, լինելով ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, իսկ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը լինելով նույն բաժանմունքի տեսուչ, նախնական համաձայնությամբ, խմբով շորթմամբ ստացել են խոշոր չափերի կաշառք և, անցնելով իրենց լիազորությունները՝ Ջ. Մ.-ին շուրջ 8 ժամ ապօրինի ազատությունից զրկել են ու պահել ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենքում:

Գործի քննությամբ պարզվել է նաև, որ Ֆելիքս Մկրտչյանը իր ծանոթուհուց խաբեությամբ, կաշառքի պատրվակով փորձել է հափշտակել 200 հազար դրամ, բայց իր կամքից անկախ պատճառներով հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ վերոհիշյալ գործով բռնվել է կաշառք ստանալու պահին: 46-ամյա Սամվել Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 309 հոդվածի 1-ին մասով:

28-ամյա Ֆելիքս Մկրտչյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 309հոդվածի 1-ին մասով և 34-178 հոդվածի 2-րդ մասի 1.1 և 5-րդ կետերով:

Մեղադրողն իր մեղադրական ճառում հաստատված է գնահատել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները և միջնորդել է նրանց դատապարտել 7-ական տարի ազատազրկման: Ըստ դատական ակտի՝ Սամվել Հակոբյանն ու Ֆելիքս Մկրտչյանը 2014 թվականի հունվարի 22-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք են հրավիրել չափահաս Ջ. Մ.-ի հորը, ներկայացրել են, թե անչափահաս աղջկա մոր ընկեր Էդգարը բողոքել է, որ Ջ.-ն անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել:

Ապա ոստիկանները քաղաքացուց պահանջել են 2 հազար դոլար՝ նրա որդու նկատմամբ քրեական գործ չհարուցելու համար, հակառակ դեպքում սպառնացել են ոտնահարել քաղաքացու և նրա որդու իրավունքները, օրենքով պաշտպանվող շահերը, այսինքն՝ իրենց ենթադրաբար հայտնի դարձած հանցագործության դեպքի առթիվ նախաձեռնել քրեական հետապնդում: Ք

աղաքացին համաձայնել է պահանջված կաշառքի գումարը տալ: Նույն օրը երիտասարդն ութ ժամ ապօրինի պահվել է ոստիկանության բաժնում՝ կաշառքը ստանալուց հետո նրան բաց թողնելու պայմանով”,- գրում է թերթը:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ