17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եռյակը քառյակ չէ. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ ոչ իշխանական ուժերի թվաքանակի հարցը դեռևս չի հստակեցվում:

“Հոկտեմբերի 10-ին ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ համաժողովրդական շարժումը գլխավորում են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, “Ժառանգությունը” և ՀԺԿ-ն: 

Չնայած սրան՝ ՀԺԿ-ն եռյակի համատեղ հանդիպումներին չի մասնակցում: Երեկ էլ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ “եռյակը եռյակ է”, և իրենք աշխատում են այս ձևաչափով, այսինքն առանց ՀԺԿ-ի:  

ՀԺԿ փոխնախագահ Ստեփան Մինասյանը, հարցը մեկնաբանելով, ասաց, որ ՀԺԿ-ն մտնում է ՀԱԿ խմբակցության մեջ, իսկ ՀԱԿ-ը, իր հերթին ներկայացնում է նաև ՀԺԿ-ին:

“ԱԺ-ում հանդիպումները խմբակցությունների մեջ են: ՀԺԿ-ն ներկայացվում է ՀԱԿ-ի կողմից, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ ԱԺ-ից դուրս 4 կուսակցություններ են ղեկավարում շարժումը՝ այդ թվում ՀԺԿ-ն: Եռյակը խորհրդարանի ձևաչափ է, ՀԱԿ-ի հետ է նաև ՀԺԿ-ն”,-ասաց Մինասյանը”,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ