07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Մի՞թե Զառան նման է. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը պատասխանելով այն հարցին, թե որքանով են իրական այն տեղեկությունները, որ իրեն կարող են հեռացնել “Ժառանգություն”-ից, ասել է. “Մի՞թե ես այդքան նման եմ մի մարդու, ում կարող են կուսակցությունից հեռացնել: Ավելի շուտ ես ինչ-որ մարդկանց կհեռացնեմ, քան ինձ կհեռացնեն”: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Այ էդ մեկը Ծառուկյանը չպետք է աներ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, շատ խորհրդանշական է, որ հոկտեմբերի 8-ին, երբ իր կուսակիցները Գյումրիում իշխանափոխության կոչեր էին հնչեցնում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՀՀ նախագահի նստավայրում էր եւ լայն ժպիտով հետեւում էր Սերժ Սարգսյանին: Գուցե ԲՀԿ-ում կարծում են, որ նորմալ է` ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղեկցել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին եւ […]

11-ամյա որդու մայրը տունը դարձրել է պոռնկատուն. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Նաիրա Ս.-ի գործի դատական քննությունը: Գործի մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ: 38-ամյա Նաիրան մեղավոր է ճանաչվել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Ըստ դատական ակտի՝ Նաիրան 2 անձի՝ մարմնավաճառությամբ զբաղվող Նարինե Ա.-ի եւ Արգեն […]

Արամ Զավենիչը անհնազանդներին արգելել է. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության” տեղեկություններով, “Հանրապետություն” կուսակցությունից բավական մեծ թվով անդամներ ցանկություն են հայտնել մասնակցելու հոկտեմբերի 10-ի ընդդիմության հանրահավաքին, ինչը դուր չի եկել Արամ Սարգսյանին: Ասում են, որ ոգեւորությունը կոտրելու համար Արամ Զավենիչը հրահանգել է “անհնազանդ” կուսակցականներին այդ օրը չերեւալ Ազատության հրապարակում:  Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Շարունակեք փնթփնթալ. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադառնալով ՛՛Շանթ՛՛ ՀԸ-ի նախաձեռնությանը՝ Գյումրիի երեխաների համար ՛՛Թումո՛՛ բացելու, գրում է . “Երեկ ես հերթական անգաճ շատ կարեւոր բան զգացի’ ինչպիսի արդյունքների կարելի է հասնել մի նպատակի շուրջ անկեղծորեն եւ անշահախնդ­րորեն համախմբվելով’ մոոանալով այդ պահին բո­լոր մնացած խնդիրները: Երեւի ամենաշատը Հա­յաստանում պակասում է կյանքի նկատմամբ դրա­կան [պոզիտիվ] մոտեցումը: Դա կապ […]

Ս. Սարգսյանը կխուզի Ծառուկյանի ունեցվածքը. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է. “Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի անկախ պատգամավոր Վահան Բադասյանը “Ժողովուրդ” օրաթերթի միջոցով ոչ իշխանական եռյակին կոչ արեց որևէ հանրահավաք չանել ու “գնալ իրենց տները”: Պատգամավորը վստահ է, որ խորհրդարանական 3 ուժերը որևէ բան չեն կարող անել, քանի որ նրանք իշխանությունների հետ նույն “կաթսայում” են գտնվում: Մեր զրուցակիցը նկատեց նաև, որ մինչև այսօր ԲՀԿ-ն չի […]

Փոփոխություն է սպասվում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ չնայած տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը երեկ դեռ շարունակում էր աշխատել եւ չին գործընկերների հետ էր հանդիպում, այդուհանդերձ, կառավարության կուլիսներում նրան փոխարինողի անունն է պտտվում՝ ՀՅԴ-ական նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանի: “Թեեւ  խոսվում է, որ Արմեն Գեւորգյանն ինքնակամ է որոշել հեռանալ փոխվարչապետի պաշտոնից, սակայն կառավարությունում չբացառեցին, որ նա կնշանակվի Ազգային անվտանգության […]

Նախարարի այցից հետո “Նաիրիտ”-ում կրճատումներ են սկսվել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝  Նաիրիտ գործարան” ՓԲԸ այցելությունից հետո գործարանի տնօրինությունը սկսել է  լայն թափով կրճատումներ անել։ “Ի դեպ, նախարարը մոտ երկու շաբաթ առաջ կատարած իր այցելության ժամանակ խոստացել էր, որ առաջիկայում գործարանը կրկին կաշխատի, իսկ աշխատակիցները նորմալ կստանան իրենց աշխատավարձերը։ Երեկ կրճատումների մասով տեղեկությունը […]

Բիշարյանի եղբորորդին ցանկանում է գյուղապետ դառնալ. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի եղբորորդին՝ Արսեն Եղոյանը, իր թեկնածությունն է առաջադրել ՀՀ Շիրակի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավարի պաշտոնում: “Նա մրցելու է գործող գյուղապետ դաշնակցական Սեյրան Փիլոսյանի հետ: Երեկ “Ժողովուրդ”-ը զրուցեց Արսեն Եղոյանի հետ, եւ պարզեց, որ արտագնա աշխատանքի նպատակով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Եղոյանը նոր է Հայաստան վերադարձել: “Ժողովուրդ”-ի հարցին, թե ՕԵԿ-ական […]

Արթիկի ՔԿՀ պետն այցելել է Էպոսագետին. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով` Արթիկի ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանն օրեր առաջ այցելել է բանտախցում գտնվող Էպոսագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին և փորձել հետաքրքրվել, թե նա ինչ խնդիրներ ունի: “Մեզ հասած տեղեկություններով` էպոսագետն ասել է, թե բանտում ամեն ինչ կարգին է, և ինքը որևէ խնդիր չունի: Զրույցի ընթացքում Վարդան Սեդրակյանը ՔԿՀ պետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված