18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուրիշի ընկերուհու պատճառով փակ “ռազբորկա գարաժում”. Ժամանակ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց Էրիկ Մկրտչյանի, Սերգեյ Շահբազյանի եւ Հայկ Ղարիբյանի գործի դատական քննությունը: Մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը:

2013 թվականի հոկտեմբերին Երեւանի Մամիկոնյանց փողոցի ավտոտնակներից մեկի ներսում տղայական կռիվ է եղել՝ աղջկան զանգելու առիթով:

Ամբաստանյալի աթոռին նստած են երկու կողմերի ներկայացուցիչները:

Էրիկ Մկրտչյանի ընկեր Հրանտը զանգահարել է մի աղջկա: Պատասխանել է աղջկա ընկեր Սերգեյը, բացատրել է, որ աղջիկն ընկեր ունի, սակայն Հրանտը նորից է զանգել, ու Սերգեյն ավելի զայրացած է խոսել…

Արդյունքում հանդիպում է նշանակվել: Հանդիպումը կայացել է Հրանտի հորեղբոր “գարաժում”:

Հանդիպմանը Սերգեյի հետ գնացել են նրա երկու ընկերը, այդ թվում՝ Հայկը:

Հրանտի “թիմում” էլ չորս հոգի են եղել, այդ թվում՝ Էրիկ Մկրտչյանը:

Ըստ Սերգեյի ու Հայկի պաշտպանի՝ երբ իր պաշտպանյալները մտել են ավտոտնակ, Հրանտի “թիմը” բանալիով փակել է ավտոտնակի դուռը: Սերգեյն իր երկու ընկերներով դեմ առ դեմ է դուրս եկել չորս հակառակորդների հետ:

Փակված տարածքում կռիվ է սկսվել:

Պաշտպանի կարծիքով՝ իր պաշտպանյալները հայտնվել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Նախաքննական մարմինը Հայկին ու Սերգեյին մեղադրանք է առաջադրել խմբի կազմում երկու հոգու միջին ծանրության վնասվածքներ հասցնելու համար:

Կռվի ընթացքում Էրիկ Մկրտչյանը դանակով հարվածել է Հայկին, պատճառել է ծանր վնասվածք: Հայկի շունչը կտրվել է: Ըստ Հայկի ցուցմունքի՝ ինքը հարվածել է Էրիկի ձեռքին, գցել է դանակը: Միայն դրանից հետո իրենք կարողացել են բացել ավտոտնակի դռները եւ դիմել են փախուստի:

Հայկի ցուցմունքը՝ Էրիկի ձեռքին խփելու, դանակը գցելու առումով, դարձել է Էրիկին առաջադրված մեղադրանքի հիմնավորումը. նախաքննական մարմինը Էրիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրել ոչ թե ըստ հետեւանքի՝ դիտավորությամբ ծանր վնասվածք հասցնելու համար, այլ՝ սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Սակայն Էրիկ Մկրտչյանի շահերի պաշտպանի կարծիքով՝ իր պաշտպանյալին սխալ մեղադրանք է առաջադրվել: Էրիկը պնդում է, որ ինքը դանակը ձեռքին շրջվել է, թիկունքից ուժեղ հարվածել են, ինքն ընկել է, ընկնելու պահին դանակը ձեռքից ընկել է, ինքը Հայկին կյանքից զրկելու դիտավորություն չի ունեցել:

Ամբաստանյալներից կալանքի տակ է սպանության փորձի համար մեղադրվող 24-ամյա Էրիկ Մկրտչյանը, իսկ 28-ամյա Սերգեյի եւ 31-ամյա Հայկի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Ընդ որում՝ այս ընթացքում Սերգեյն ամուսնացել է այն ընկերուհու հետ, ում անհարկի զանգելու համար էլ այս կռիվն է եղել: Նրանք սպասում են իրենց առաջնեկի ծնունդին:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ 1in.am-ի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ