15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԵՏՀ կոլեգիայի կազմում Հայաստանը կներկայացնի “Տիգրան Սարգսյանի կադրը”. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով` ԵՏՄ-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կազմում Հայաստանի երեք անդամներից մեկը լինելու է ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար, ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Կարինե Մինասյանը։

“Վերջինս համարվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրերից և փոխնախարարի պաշտոնից հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց մեկ ամիս անց՝ այս տարվա հունիսի 4-ին։ Ի դեպ, Հայաստանի ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրի երրորդ հավելվածի համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կազմում կունենա երեք անդամ, նրանք, սակայն, կունենան մեկ ձայնի իրավունք։ Հայաստանի ներկայացուցիչները ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի լիարժեք անդամ կդառնան 2016 թ. փետրվարի 1-ից”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ