06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Րաֆֆին կմասնակցի՞ հաջորդ հանրահավաքին. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ “Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ նախօրեին ներկա էր Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստին, պատասխանել է մի թերթի քանի հարցերին:

«-Պարոն Հովհաննիսյան, երբ հոկտեմբերի 10-ի ոչ իշխանական ուժերի հանրահավաքում Ձեր ելույթի ժամանակ հավաքվածներն սկսեցին վանկարկել «հիմա, հիմա», դուք մեկ րոպե խնդրեցիք և մոտեցաք Գագիկ Ծառուկյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին: Ինչո՞ւ դրանից հետո չշարունակեցիք ձեր ելույթը:

-Այդ ելույթն անպայման ունենալու է իր շարունակությունը, անպայման կավարտեմ այն: Բայց այնպես ստացվեց, որ անհրաժեշտ էր խորհրդակցել առաջիկա քայլերի մասին: Հարթակում կանգնած գործընկերները պատրաստ չէին այդ առաջիկա քայլերի մասին միակարծիք տեսակետ հայտնել, դրա համար ես դադարեցրի իմ ելույթը մինչև հաջորդը: Մինչև որ մենք իմանանք՝ ունե՞նք արդյոք ամբողջական ասելիք և առաջիկա քայլերի մասին հաղորդում, որը ժողովրդի մոտ վստահություն և ինքնավստահություն կառաջացնի, որը ցույց կտա իրական ճանապարհը դեպի իրավական Հայաստան և նոր իշխանություն:

 -Հոկտեմբերի 24-ին քառյակի հրավիրած հերթական հանրահավաքին մասնակցելո՞ւ եք, թե ոչ:

-Մինչ օրս դեռ հասունացած չէ ամբողջական նպատակը, ծրագրային քայլերը, առաջիկա քայլերը: Հենց որ այդ երեք կետերը, այդ թվում նաև՝ առաջիկա քայլերի հերթականությունը, բովանդակությունը հստակեցվեն, այդ ժամանակ դուք կիմանաք: Ձեր հարցը ժամանակավրեպ է: Ներկա դրությամբ այդ հարցի պատասխանը հստակ չէ»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ