06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Իսոն կապ չունի՞ Թեւոսիկի եղբոր սպանության հետ. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ մի քանի օր առաջ ԱԱԾ նախաքննական մարմինը նախաքննական մարմինը փոխեց քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով մեղադրյալ Տիգրան Ասատրյանի խափանման միջոցը: 

“Գործով երկրորդ և կարևոր մեղադրյալի պաշտպան Արսեն Սարդարյանը երեկ “Ժամանակի” հետ զրույցում ասաց, որ մարմնի հաջորդ քայլը պետք է լինի ոչ միայն Իսրայել Սարգսյանի /Իսոյի/ խափանման միջոցի փոփոխությունը, այլև նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելը, քանի որ գործում կան էական ապացույցներ, որոնք բացառում են նրա մեղավորությունը: 

“Ես հուսով եմ, որ ոչ թե դատարանը, այլ նախաքննական մարմինը, նայելով գործում առկա ապացույցները և համոզվելով, որ Ի. Սարգսյանն առնչություն չունի սպանության հետ, կդադարեցնի քրեական հետապնդումը նրա նկատմամբ և դրանով արդեն իսկ կլուծվի նաև խափանման միջոցի հարցը”,- ասաց պաշտպանը”,- գրում է թերթը: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ