17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հո գիժ չի, որ իր սրբությանը դիպչի.հայրը բռնաբարելէ դստերը. Ժամանակ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է ներընտանեկան բռնության վերաբերյալ գործի դատական քննությունը: Գործի մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ” օրաթերթը:

Ամբաստանյալի աթոռին չորս տղամարդիկ են՝ 39-ամյա Գեւորգը, 23-ամյա Մնացականը, 34-ամյա Հովհաննեսն ու 37-ամյա Լենդրոշը:

Դեպքերը զարգացել են այն բանից հետո, երբ մարզի բնակչուհի Տիրուհին (անունը փոխված է) ամուսնացել է մարզի մեկ այլ գյուղի բնակչի հետ: Որոշ ժամանակ անց նա ամուսնու տուն է կանչել իր քեռիներին՝ ներկայումս ամբաստանյալի աթոռին նստած չորս տղամարդկանց:

Հրավերը խնջույքի նպատակով չէր արված: Տիրուհին խոստովանելու բան ուներ եւ նախընտրել էր այդ բանն անել հատկապես քեռիների ներկայությամբ:

2014 թվականի մարտի 13-ին ամուսնու տանը Տիրուհին իր քեռիների քառյակին, ինչպես նաեւ եղբորը խոստովանել է, որ 2010 թվականի ամռանը իր հայրն իրենց տանը… բռնաբարել է իրեն:

Չորս զայրացած քեռիներն անմիջապես մեկնել են իրենց քրոջ ամուսնու գյուղ:

Պարզաբանումներ ստանալու նպատակով նրանք գնումներ կատարելու եւ միասին ընթրելու կեղծ պատրվակով, խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով աղջկա հորն առեւանգել են, տարել իրենցից՝ Հովհաննեսի կիսակառույց տուն, կապկպել են կպչուն ժապավենով, ծեծի ենթարկել՝ առեւանգվածի առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Ամբաստանյալների քառյակին մեղադրանք է առաջադրվել մարդու առեւանգման եւ նրա առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով:
Ամբաստանյալ քեռիների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Քեռիները դատարանում իրենց մեղավոր են ճանաչել:
Գեւորգը հայտնել է, թե քրոջ դստեր՝ Տիրուհու շտապ կանչով նրա ամուսնու տուն է գնացել իր եղբոր՝ Լենդրոշի, հորաքրոջ որդու՝ Հովհաննեսի եւ մորաքրոջ որդու՝ Մնացականի հետ:
Երբ Տիրուհին հայտնել է ահավոր լուրը, իրենք շոկի մեջ են ընկել: Ինքն առանձնացել է Տիրուհու հետ՝ հասկանալու համար, թե ինչ է պատահել:

Տիրուհին պնդել է ասածը, պատճառաբանել է, թե տարիներ շարունակ լռել է, որովհետեւ հայրը սպառնացել է, թե կսպանի:
Գեւորգը նշել է, թե Տիրուհին, իր կարծիքով, խելոք, զուսպ երեխա է, ինքը հավատում է, որ նա սուտ չի խոսում:

Իրենք չորսով որոշել են պատժել Տիրուհու հորը, նրան տարել, ծեծել են միայն, չնայած նման բան անողը արժանի էր սպանելու: Նա ժխտել է աղջկա ասածը: Նրան հեռու են տարել, որ տանը աղմուկ չբարձրացնեն, չեն հասկացել, որ դա մարդու առեւանգում է՝ հանցավոր արարք:

Իրենք նրան կապկպված վիճակում տարել են Տիրուհու հետ առերեսման: Տիրուհին հորը տեսնելով՝ ուշաթափվել է: Նա բոլորի ներկայությամբ պնդել է, որ հայրը բռնաբարել է իրեն: Իրենք հավատացել են Տիրուհուն:

Բարոյական տեսանկյունից չի զղջում, բայց օրենքի տեսակետից զղջում է՝ օրենքը չպիտի շրջանցեին:
Ըստ Գեւորգի՝ ոչ մի նորմալ աղջիկ իր հոր մասին այդպիսի բան չէր հնարի:

Ամբաստանյալներ Մնացականը, Լենդրոշը եւ Հովհաննեսը նույնպես իրենց մեղավոր են ճանաչել եւ նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել:

Հովհաննեսն ասել է, թե աղջկա հորը ծեծել են մոտ 15 րոպե: Եթե ավելի շատ ծեծեին, կմահանար: Երբ տեսել են, որ ծեծելով չի խոստովանում, դադարեցրել են ծեծը: Ինքը վստահ է, որ Տիրուհին չի խաբել:

Մնացականն ասել է, թե Տիրուհին պատճառ չի ունեցել սուտ ասելու, ստելը նույնն էր, թե հոր մահը ցանկանար:
Տուժողը ինչպես ծեծվելիս, ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատարանում պնդել է, որ աղջկա ասածը սուտ է: Իրեն անխնա ծեծել են: Ինքը ուշագնաց է եղել, իրեն տարել են հիվանդանոց: Կոտրվածքներ է ունեցել:

Տիրուհին, հոր պատմելով, ամուսնու հետ 4-5 ամիս ապրել է, հետո բաժանվել ու տուն է եկել: Իրեն ու մորն ասել է, թե ինչ-որ Արմեն իրեն բռնաբարել է: Արմենի հետ ընկերուհու միջոցով է ծանոթացել: Երեք ամիս շփվել են:

Տիրուհին ամուսնու հետ փախել է: Նրա «կարմիր խնձորը» բերել են, շնորհավորել, հարազատներով հավաքվել են նրա ամուսնանալուց երկու օր հետո: Նա մի տարի ամուսնու հետ ապրել է, հետո հայտարարել է, թե հայրը բռնաբարել է իրեն չորս տարի առաջ: Ինքը շոկի մեջ է:

Ինքն աղջկա նկատմամբ խիստ է եղել, ծեծել է նրան, ցանկացել է դաստիարակել, որովհետեւ նա սկսել էր տղաների հետ հանդիպել, մի օր ծեծված է տուն եկել, մի օր սփրթնած ու ջնջխված:

Կնոջ եղբայրներն իրեն լավ են ճանաչում, նրանց երեսուն տարվա փեսան է, ինքը երբեք նման բան չէր անի: Ծեծվելուց հետո գլխացավեր ունի, ճնշումը բարձրացել է: Իրեն նյութապես պիտի օգնեն, որ բուժվի:

Նման բանն իր ուղեղում չի տեղավորվում: Ինքը հո գիժ չի՞, որ իր սրբությանը դիպչի…

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը 1in.am-ի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ