05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ԵՏՄ-Դ շաքարով կտրեմ. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ն անդրադարձել է Եվրասիական  տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայ­մանագրի անցումային դրույթներում նշված մի  քանի ապրանքատեսակների ներկրման առանձնահատկություններին:

Օրինակ’ սահմանված է, որ անդա­մակցությունից հետո 3 տարի ոչ ԵՏՄ երկրներից Հայաստան ներկր­վող ավտոմեքենաների նկատ­մամբ չեն կիրառվի ԵՏՄ-ի բարձր մաթսատուրքերը, ներկայումս գոր­ծող ավելի ցածր մաթսատուրքերով կներկվեն ռազմական նշանա­կություն ունեցող ապրանքները: Բայց կա նաեւ մի երրորդ ապրան­քատեսակ, որի Հայաստան ներկրման առանձնահատկություններին անցումային դրույթներում մի ծա­վալուն հատված է նվիրված:

Խոս­քը շաքարի մասին է: Եւ այդ դրույթը մի առանձնահատուկ հմայք ունի:

Դեռ անցած տարի Հայաստանը դիմել էր ԵՏՄ անդամ երկրներին անդամակցությունից հետո մի քա­նի տարի մոտ 900 ապրանքների վրա ժամանակավորապես չկիրա­ռել ԵՏՄ-ի բարձր մաքսատուրքերը: Այդ ցանկը վերջերս հաստատվեց, բայց մոտ 150 ապրանքներ հանվե­ցին: Այդ թվում՝ նաեւ շաքարը:

Փոխարենը շաքարի վերաբերյալ աո­անձին հատված է մտցվել անցու­մային դրույթներում: Ուսումնասիրե­լով այդ հատվածը ակնհայտ է դաոնում, որ մերոնք շատ ջանասի­րաբար են բանակցել եւ հստակ գծագրել են այնպես, որ մեր հան­րահայտ “շաքարի արքան”  Աժ պատգամավոր Աամվել Ալեքսան­յանը (Լֆիկը), էականորեն մեծաց­նի իր շահույթները:

Մանրամասները թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ