26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Այս ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելու կարգը փոխվելու է. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակի» աղբյուրների պնդմամբ՝ ապրիլի 24-ին քաղաքացիների հոսքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր թույլատրվելու է միայն ժամը 14.00-ից հետո: Մինչ այդ Եղեռնի զոհերին հարգանքի տուրք են մատուցելու օտարերկրյա պատվիրակությունները:  Սպասվում է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդում են լինելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 120 հոգանոց պատվիրակությունով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է համարվում նաև Հռոմի Պապի և Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ […]

Քաղցր դառնություն. Հայկական ժամանակ

Աշխարհում սննդամթերքը էժանանում է բավականին զգայի տեմպերով: Մասնավորապես՝ շաքարի և բուսական յուղի միջազգային գները երեկ թարմացրել են իրենց 5-ամյա ռեկորդները: Դրանց գները 2009 թվականից այս կողմ երբեք այդքան ցածր չեն եղել: Գների այսպիսի նվազումը, սակայն, չի արտացոլվում սննդամթերքի հայաստանյան գների վրա նույնիսկ այն դեպքում, երբ սննդամթերքի մեծ մասը ներկվող է Պաշտոնական վիճակագրության համաձայն, մասնավորապես՝ շաքարը […]

Արագած Ախոյանին նոր պաշտո՞ն. Հրապարակ

Կոտայքի մարզպետի պաշտոնանկությունից հետո մյուս մարզպետները շունչները պահած սպասում են, թե ով է լինելու հաջորդը: «Հրապարակի» աղբյուրները վստահեցնում են, որ կանխատեսումներ անելը դժվար է, ամեն ինչ կարող է փոխվել վայրկյանների ընթացքում, և ճշմարտությունը հասու է մի քանի մարդու: Ամեն դեպքում, ասում են, սպասվում է առնվազն 4 մարզպետի փոփոխություն, և դա կլինի մինչև ապրիլի վերջը: Մարզպետի […]

Աշոտ Աղաբաբյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ պետության. Հրապարակ

Աշոտ Աղաբաբյանը՝ հայտնի Բուռնաշը, դատական հայց  է ներկայացրել ընդդեմ պետության, ավելի ճիշտ՝ հարկային մարմնի: Շաբաթներ առաջ ֆինանսների նախարարությունը ստուգումներ էր իրականացրել նրան պատկանող «Հրազդան» տոնավաճառում եւ տուգանել 60 մլն դրամով: Պատգամավորը վիճարկել է տուգանքի ակտը և հայտարարում է, որ խախտումները հիմնավորված չեն՝ չկան փաստեր և փաստաթղթեր, ուղղակի «գործ  են սարքել»: Աղաբաբյանն այնքան էր սրտնեղել իր […]

Մաքսազերծիք, էլի. Հայկական ժամանակ

Այս տարվա առաջին երկու ամիսներին պետական եկամուտների թերակատարման պատճառներից մեկն այն է որ այդ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքները մաքսազերծվում են ԵՏՄ անդամ այլ երկրներում, հիմնականում Բելառուսում և Ղազախստանում: Եթե նախկինում երրորդ երկրներից ապրանքների մեծ մասը ծովով բերվում էր Վրաստան, հետո մաքսազերծվում Վրաստան-Հայաստան սահմանին, ապա ներկայումս Եվրոպայից դեպի ՀՀ ուղևորվող բեռների մի զգալի մասը մաքսազերծվում է […]

Անժելա Սարգսյանի «տղամարդն» ազատ կարձակվի. Հրապարակ

«Անժելա Սարգսյանի լուսանկարները տարածած Կարեն Արայանն այսօր` ապրիլի 3-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ կարձակվի: Նա ձերբակալվել էր 2011թ. հոկտեմբերի 5-ին, դատապարտվել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով: 2013թ. հայտարարված համաներումը նրա վրա չէր տարածվել, և նա պատիժը կրել է, ինչպես բերդում են ասում, «կալենդար»: Նրա պատժի ժամկետը լրանում է ապրիլի 5-ին, բայց քանի որ այդ օրը […]

Շշի Մելոյի գործարանը չի գործում. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի՝ (Շշերի Մելո) Աբովյան քաղաքում գտնվող շշերի գործարանը որոշ ժամանակով դադարել է գործել: Ըստ թերթի տեղեկությունների՝ պատգամավորին պատկանող ընկերությունը տեխնիկական խնդիրներ ունի, ինչի համար էլ Մանուկյանը որոշել է որոշ ժամանակով «կանգնեցնել» գործարանը: Դադարի ընթացքում գործարանը պետք է վերազինվի և նորից վերսկսի աշխատել:  Հիշեցնենք, որ այդ գործարանի բաժնետոմսերի 50 […]

Դատի է տվել ՀՀԿ-ական պատգամավորին. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը դատի է տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա Ս» փակ բաժնետիրական ընկերությանը: Հայցվորը դատարանից պահանջել է «Դերժավա Ս» ՓԲԸ-ին պարտավորեցնել վճարել 111 հազար դրամ: Հիշեցնենք, որ Արկադի Համբարձումյանը, որը առավել հայտնի է որպես Դերժավայի Արկադ անունով, 2003-ին ԱԺ պատգամավոր դարձավ որպես ՕԵԿ-ական: 2006-ի մայիսին, երբ […]

Ուրիխանյանին սատարում են Քոչարյանն ու ևս մեկը. Իրատես de facto

«Իրատես de facto»-ն իր «Ասում են» խորագրի ներքո գրում է. «…թե Տիգրան ՈՒրիխանյանի «Քաղաքացիական շտաբ» ստեղծելու գաղափարի հետևում կանգնած են ոչ միայն Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը, այլև առաջին հերթին ռուսական ուժային միջին շրջանակներ: Վերջիններիս նպատակը, ի տարբերություն առաջինների, ընդդեմ Նիկոլի քաղաքացիական-արևմտյան շարժման բլոկ ստեղծելն է, որպեսզի բողոքական այն էլեկտորատը, որը դուրս է մնացել ԲՀԿ-ից, […]

10 տարի առաջ բռնաբարված և սպանված աղջնակի հայրը սպառնացել է. Ժամանակ

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդդեմ Հայաստանի միանգամից երեք վճիռ է կայացրել: Դրանցից մեկը «Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործն էր: «Ժամանակը» հիշեցնում է, որ այս գործը վերաբերում էր 6-ամյա մի աղջկա սպանության, որը տեղի է ունեցել շուրջ 10 տարի առաջ: Վարդենիսցի աղջնակին բռնաբարել էին, հետո մոտ 10 օր անց նրա դիակը նետել մազութի հորը: Աղջկա սպանության համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի