13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Դատի է տվել ՀՀԿ-ական պատգամավորին. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը դատի է տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա Ս» փակ բաժնետիրական ընկերությանը: Հայցվորը դատարանից պահանջել է «Դերժավա Ս» ՓԲԸ-ին պարտավորեցնել վճարել 111 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Արկադի Համբարձումյանը, որը առավել հայտնի է որպես Դերժավայի Արկադ անունով, 2003-ին ԱԺ պատգամավոր դարձավ որպես ՕԵԿ-ական: 2006-ի մայիսին, երբ այդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իրեն ընդդիմադիր հայտարարեց, Համբարձումյանը ՕԵԿ-ից դուրս եկավ: 2012-ին նա ԱԺ պատգամավոր դարձավ թիվ 29 ընտրատարածքից և այժմ ՀՀԿ խմբակցության անդամ է:

Ուշագրավն այն է, որ ինքը՝ պատգամավորը, նման դատական վեճի հնարավորությունը կտրականապես բացառում է:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ