28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Ուրիխանյանին սատարում են Քոչարյանն ու ևս մեկը. Իրատես de facto

«Իրատես de facto»-ն իր «Ասում են» խորագրի ներքո գրում է. «…թե Տիգրան ՈՒրիխանյանի «Քաղաքացիական շտաբ» ստեղծելու գաղափարի հետևում կանգնած են ոչ միայն Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը, այլև առաջին հերթին ռուսական ուժային միջին շրջանակներ: Վերջիններիս նպատակը, ի տարբերություն առաջինների, ընդդեմ Նիկոլի քաղաքացիական-արևմտյան շարժման բլոկ ստեղծելն է, որպեսզի բողոքական այն էլեկտորատը, որը դուրս է մնացել ԲՀԿ-ից, չգնա դեպ Նիկոլի շարժում, որն էլ ինչ-որ փուլում կարող է արևմտյան վեկտորը դեպ իրեն քաշել ու դաշտը ծածկել:

ՈՒրիխանյանը պետք է «ջարդի» Նիկոլի շարժումը: Բայց քանի որ մեզանում ռուսական բոլոր այդ կարգի պրոյեկտները չեն գործել երբեք մեկ հայտնի պատճառով` Ռուսաստանը նման բաների վրա փող չի ծախսում, ապա ՈՒրիխանյանի այս մի պրոյեկտը ևս բարեհաջող ձևով դատապարտված կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ