08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մանրամասներ նախագահի ու քաղաքական ուժերի հանդիպումներից. Հրապարակ

Նոր մանրամասներ են հայտնի դառնում նախորդ օրը Սերժ Սարգսյանի մոտ տե­ղի ունեցած հանդիպումից: Ըստ թերթի աղբյուրների’ բոլորին հետաքրքրել է երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հարցը. ով է այն լինելու: Հարցին սպառիչ պատասխան չի տր­վել, ասվել է’ պետք է գլխավոր շտաբը որոշի: Այսինքն’ նոր Սահմանադրությամբ ընդլայնվում են Զինված ուժերի գլխավոր շտաբի լիազորու­թյունները, ինչն էլ հասկանալի է դարձրել […]

Ահաբեկում են Սամվել Կարապետյանին. Ժամանակ

Ուկրաինայի խարկով քաղաքում հեռախոսային ահաբեկիչների dillinger team խումբը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանին ֆինանսական պահանջներ է ներկայացրել: «Մեր պայմաններն են՝ 100 բիտքոին+ ամեն շաբաթ 20 բիտքոին»,-ասել են խմբի անդամները: Այսպիսով՝ Կարապետյանից պահանջում են 23.8 հազար դոլարի համարժեք գումար, իսկ վճարելուց հրաժարվելու դեպքում ամեն շաբաթ կավելանա 4700 դոլ;արով: Գործի ընթացքին քաջատեղյակ աղբյուրն էլ թերթին […]

Վրեժը փակել է աղջկա բերանը, բռնություն գործադրելով՝ նստեցրել մեքենան. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է աղջկա առևանգման գործով դատապարտված չորս երիտասարդներից երկուսի վերաբերյալ բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Ըստ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտի՝ 27-ամյա Ժիրայր Հ.-ն ցանկացել է ամուսնանալ հավանած աղջկա հետ, բայց աղջիկը անընդհատ մերժել է: Ժիրայրը, ի վերջո, համաձայնության է եկել իր հորեղբորորդու՝23-ամյա Ստեփանի, իր 23-ամյա ու 33-ամյա ընկերներ Վրեժի ու Վահրամի […]

Հասկացրել են. Առավոտ

Ներկայացնում ենք հատվածներ «Առավոտի» խմբագրականից. «…Այնուամենայնիվ, ի՞նչ է տեղի ունեցել այս տարվա փետրվարի առաջին կեսին: Այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք է համեմատել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունն այն ժամանակ և հիմա: Հիշենք. նա խոսել է բազմաթիվ թեմաներով՝ տնտեսական քաղաքականություն, սահմանադրական փոփոխություններ, Պերմյակով, եղել են նաև զուտ պոպուլիստական անդրադարձներ՝ արագաչափեր, կարմիր գծեր և այլն: Նույն […]

Առանց հետին մտքերի. Հայկական ժամանակ

ՊՆ Սեյրան Օհանյանն, անդրադառնալով Մովսես Հակոբյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտապի պետի նշանակելու որոշմանը, հայտարարել է, որ կադրային քաղաքականությունը կատարվում է ամենաբանիմաց, ամենագրագետ մարդկանց շրջանում ու համապատասխան նշանակումներ են արվում. «Այստեղ ոչ մի բան պետք չէ փնտրել, յուրաքանչյուր այդպիսի նշանակում մանրակրկիտ վերլուծության արդյունքում է իրականացվում»: Նա ասել է, որ դրա մեջ որևէ հետին միտք փնտրել պետք […]

Շատ փող է պետք. Հայկական ժամանակ

ՀՀ «Պետական պարտքի մասին» օրենքում կառավարության վերջերս ներկայացրած փոփոխությունների նախագիծը դժգոհություն է առաջացրել տնտեսական բլոկի նախարարությունների միջին օղակներում աշխատող պրոֆեսիոնալների միջև:  Պետական պարտքի հասկացությունից հանվում է Կենտրոնական բանկի պարտքը, ինչը հնարավորություն է տալիս նոր պարտքեր վերցնել:  Ըստ թերթի տեղեկությունների՝ այս փոփոխության հեղինակը Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է:  Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Հայաստանից ովքեր են մասնակցելու Քրքորյանի հուղարկավորությանը. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ը գրում է «Այն հարցը, թե Հայաստանից ի՞նչ մակարդակով և ովքեր են մասնակցելու ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի հուղարկավորությանը կամ մասնակցելո՞ւ են արդյոք, կքննարկվի այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում երեկ հայտնել է Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիրի անդամ Վահրամ Բաղդասարյանը: «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր […]

«Նախագահն Էլ Էր դեմ իմ տուալետ մտնելուն …» Հրապարակ

«Հրապարակ»-ը ներկայացրել է գրող Լեւոն Ջավախյանի մտորումները.  «Ողջ աշխարհը գիտի, որ ես Վերնիսաժում արծաթ եմ վա­ճառում: Բայց քչերը գիտեն, որ Էդ արծաթի շնորհիվ հինգ հազար դոլար եմ ետ գցել: Որպես ավանդատու՝ դոլարներս ներդրել եմ «Պրոմեթեյ» բանկում ու տարին մեկ տոկոսներով ուրախանում եմ: Սթոմ Էդ շահս բիչ է, որոշեցի «Պրոմեթեյից» մի բանով էլ օգտվել: Վերնիսաժը բանկի […]

Մամայիս եմ ուզում …Երևանի Մաշտոցի պողոտայում թուրք լրագրող է վրաերթի ենթարկվել. Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սկսվեց 2014 թվականի դեկտեմբերի 26-ի վաղ առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում լրագրող Գայե Ջոշարի վրաերթի գործով դատական քննությունը: Գայե Ջոշարը Ավստրալիայի քաղաքացի էր, «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում «Սիվիլիթաս» հիմնադրամում ներգրավված էր որպես լրագրող ու հետազոտող Թուրքիայից: Գայեն […]

Սուրիկ Խաչատրյանի մեծ երազանքը. Առավոտ

«Առավոտ»-ի հետ զրույցում պատգամավոր Արմեն Կարապետյանը հետաքրքիր բացահայտումներ արեց Սուրիկ Խաչատրյանի երազանքների մասին: Թերթի դիտարկմանը, որ եթե Մուրիկ Խաչատրյանը չչարաշահի իր պաշտոնեական դիրքը եւ այդ «դուխը» չտա որդուն, զուսպ դաստիարակի, տան տղա դարձնի, նա իրեն թույլ չի տա մշտապես նման միջադեպերի մեջ ընկնել՝ Արմեն Կարապետյանը չհամաձայնեց. «Ընդհանրապես ոչ մի ծնող չի ուզենա, որ հատկապես իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի