21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Սուրիկ Խաչատրյանի մեծ երազանքը. Առավոտ

«Առավոտ»-ի հետ զրույցում պատգամավոր Արմեն Կարապետյանը հետաքրքիր բացահայտումներ արեց Սուրիկ Խաչատրյանի երազանքների մասին: Թերթի դիտարկմանը, որ եթե Մուրիկ Խաչատրյանը չչարաշահի իր պաշտոնեական դիրքը եւ այդ «դուխը» չտա որդուն, զուսպ դաստիարակի, տան տղա դարձնի, նա իրեն թույլ չի տա մշտապես նման միջադեպերի մեջ ընկնել՝ Արմեն Կարապետյանը չհամաձայնեց.

«Ընդհանրապես ոչ մի ծնող չի ուզենա, որ հատկապես իր երեխայի հետ բացասական ինչ-որ երեւույթ կատարվի, ոչ մի ծնող դրան կողմ չի: Ես Սուրիկ Խաչատրյանի հետ շատ երկար եմ աշխատել, ես քաղաքապետ էի, ինքը մարզպետ էր: Դեոեւս շուտ ժամանակներում, երբ իր երեխաները շատ փոքր էին, ինքը երազում էր, որ իր երեխաներն Օքսֆորդի համալսարանում սովորեին»:

Մեր զարմանքին, թե՛ լուրջ, նման երազանքնե՞ր է ունեցել Սուրիկ Խաչատրյանը, Արմեն Կարապետյանը հաստատեց. «Այո, մեկ աոիթով ինքը ասել էր, ես էլ գրքեր ունեի Օքսֆորդի համալսարան ընդունվելու համար, ասենք, ինչ ծրագրեր կային, շատ հաստափոր գրքեր էին: Ես իրեն նվիրել եմ այդ գրքերը, որովհետեւ ինքը իր երեխաների համար դա էր ցանկանում»:

Թերթի դիտարկմանը, որ Սուրիկ Խաչատրյանն ինչ պրոբլեմ ունի, ինչ ուզենա՝ կարող է անել, թող տղային Օքսֆորդի համալսարան տանի, ի՜նչ է եղել. Արմեն Կարապետյանը պատասխանեց. «Այնպես չի, որ ով ինչուզենա՝ կարա անի: Տենց բան չկա աշխարհում»:

Թերթի դիտարկմանը՝ թվում էր, թե Սուրիկ Խաչատրյանի համար փակ դոներ չկան, Արմեն Կարա պետյանը հակադարձեց. «Չէի ասի, որ փակ դոներ չկան: Ինչի՞ չկան, փակ դոներ բոլորի համար կան: Օքսֆորդի համալսարանում դու դիպլոմ չես կարա ստանաս: Դա մեր կոոպերատիվ դիպլոմները չեն, որ ստանաս: Ես գտնում եմ, որ տասնյակում գտնվող այդ համալսարաններում գիտելիքներ են, որ կապ չունի բացարձակ մեր կոոպերատիվ համալսարանների հետ:

Այո, ես գիտեմ, որ դիպլոմներ գնում են: Ցանկացած ծնող ուզում է երեխայի համար լավ լինի»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ