04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Զենքի հետևից է գնացել.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի՝ մայիսի 25-ից 28-ը Չինաստան կատարած այցի հիմնական խնդիրներից մեկը արտոնյալ պայմաններով ՀՀ-ին զենքի մատակարարման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելն է եղել: Հաջողվե՞լ է արդյոք այս խնդիրը լուծել, թե ոչ մեր աղբյուրները չեն մասնավորեցնում: Փորձագետները նկատում են, սակայն, որ Չինաստանի հյուսիս-արևմուտքում բնակվող թյուրքալեզու փոքրամասնությունների սեպարատիստական […]

Բուռնաշը բողոքարկել է տուգանքը. նա կփորձի հանդիպել Սերժ Սարգսյանին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը՝ (Բուռնաշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրեն պատկանող «Հրազդան» տոնավաճառում կատարված ստուգումների արդյունքում կազմված 60 մլն դրամ տուգանքի ակտը դատական կարգով բողոքարկել է: «Աշոտ Աղաբաբյանը չբացառեց նաեւ, որ այս խնդրի հետ կապված առաջիկայում կփորձի հանդիպել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, […]

ԲՀԿ-ից հեռացած պատգամավորները դիմել են ՕԵԿ-ին, որպեսզի անդամագրվեն. 168 ժամ

«168 ժամը» գրում է, որ «Օրինաց Երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ից հեռացած մի շարք պատգամավորներ դիմել են իրենց՝ ՕԵԿ-ին անդամագրվելու հարցով: «Նա որեւէ պատգամավորի անուն չի հրապարակել, ինչին էլ ի պատասխան՝ դեռեւս գործող ԲՀԿ-ականները հակադարձել են, որ այս հարցի լուծման ամենակարճ ճանապարհն ՕԵԿ-ին դիմածների ցուցակը հրապարակելն է: Կհրապարակվի՞ նման ցուցակ, թե՞ […]

Մեր երկիրը կարող է անվճար գազ ունենալ. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ ՀՀ ԱԺ հաջորդ քառօրյայում պիտի քննարկվի Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը: «Սա մի փաստաթուղթ է, որում բերված թվերն ու փաստերն ապացուցում են Հայաստանի կառավարման ոլորտում առկա անմխիթար վիճակը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ժամանակավոր հանձնաժողովն արձանագրել է՝ Հայաստանը հնարավորություն ունի Թուրքմենստանից Իրանի տարածքով բնական գազ ներմուծել: Իսկ լրացուցիչ ներդրման դեպքում […]

Աղջկա հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով տուրուդմփոցը Չարենցավանում ավարտվել է սպանությամբ. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Ռոբերտ Գալստյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ: Գործի դատական քննությունը դեռ 2013 թվականի մայիսից էր ընթանում: Նախաքննական մարմինը 23-ամյա Ռոբերտ Գալստյանին մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Ռոբերտ Գալստյանը կալանքի […]

Մուրադ Գուլոյանը միացավ խնամուն. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է. «Դուբայում հանգստացող Ծառուկյան-Կարապետյան-Ալեքսանյան եռյակին հինգշաբթի օրը միացել է նաև, ԲՀԿ-ից, ինչպես նաև ֆրակցիայից դուրս եկած մեծամասնական պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը (Աբովյանի քաղապետ Կարո Գուլոյանի հայրը)՝ ընտանյոք հանդերձ»,–գրում է թերթը։  Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

«Դրսի գողականներին» զուգահեռ՝ ոստիկանապետը «պատերազմ» է սանձազերծել նաև համակարգի ներսում. Չորրորդ իշխանություն

«Չորրորդ իշխանությունը» գրում է, որ «դրսի գողականներին» «պատերազմ» հայտարարելուն զուգահեռ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր «պատերազմ» է սանձազերծել նաև համակարգի ներսում: ««Պատերազմի» արդյունքում՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում անընդհատ մարդիկ են հեռացվում համակարգից, ոմանք հայտնվում են կադրերի տրամադրության տակ, որոշներն էլ միայն առավոտյան են տեղեկանում, որ իրենց աշխատավայրր փոխվել է: Հարկ է ընդգծել, որ վերջին մեկ շաբաթվա […]

Նախկին նախարարը լուրջ առողջական խնդիրներ ունի. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը մոտ մեկ ամիս է՝ Հայաստանում չէ: «Մեր տեղեկություններով, Մովսիսյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով մեկնել է արտերկիր, հավանաբար՝ Գերմանիա, բուժման: Փորձեցինք այս տեղեկությունները ճշտել հենց իրենից՝ զանգահարելով թե նրա բջջային հեռախոսահամարներով, թե նախագահականի կայքում զետեղված հեռախոսահամարով, սակայն որևէ մեկը […]

Դրամը զարմանալի վարքագիծ է դրսեւորում. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ հայկական դրամը զարմանալի վարքագիծ է դրսեւորում. արդեն երկրորդ շաբաթն է՝ այն դանդաղ, բայց կայուն արժեւորվում է՝ 482-ից հասնելով 468 դրամի մեկ դոլարի դիմաց: «Եվ սա այն դեպքում՝, երբ ՀՀ տնտեսվարողները հակառակն են ակնկալում, երբ նրանք միաբերան պնդում են, որ արտահանման համար պետք է արժեզրկել դրամը, որպեսզի ՀՀ-ից արտահանվող ապրանքները գնային առումով […]

Սամվել Կարապետյանը կգա Երեւան՝ ընդունելու. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի հետ Դուբայում գտնվող Ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը ապրիլի 1-ին ժամանելու է Երևան՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը ընդունելու։  «Հիմա Կարապետյանի պատվերով վերջնական աուդիտ է իրականացվում ցանցերում, եւ Երեւան ժամանելով նա պետք է մի շարք կադրային հարցեր լուծի: Ինչպես տեղեկացրել ենք, Սամվել Կարապետյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի