06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

ՀՀ իշխանությունները պաշտոն են խոստացե՞լ.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն իր մերձավորների շրջանում հայտարարել է, որ ՀՀ իշխանություններն իրեն «պաշտոն» են խոստացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա ասել է, որ վերջին շրջանում պարբերաբար հանդիպել է ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ եւ քննարկել այդ հարցը: Սակայն Մ. Հակոբյանը չի ասել, թե կոնկրետ ինչ պաշտոնի մասին է խոսքը: ԼՂՀ ՊԲ […]

Ինչո՞ւ է նվազել կաթի մթերման գինը.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Երբ այս տարվա գարնանը հայտնի դարձավ, որ կաթնամթերք արտադրող ձեռնարկությունները իջեցրել են կաթի մթերման գինը, այդպես էլ որևէ մեկը հոդաբաշխ բացատրություն չտվեց, թե ինչպես կարող է կաթնամթերքի գների համընդհանուր թանկացման պայմաններում նման բան տեղի ունենալ։ Այս խորհրդավոր լռությունը, սակայն, շատ պարզ բացատրություն ունի: Այս տարվա սկզբից մեծ քանակությամբ էժան կաթի փոշի […]

Երևանից ուղղաթիռով մեկնել են Սյունիք եւ բերման ենթարկել Կապանի ոստիկանապետին.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Կապանում օրերս հետաքրքիր միջադեպ է եղել: Քաղաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Երեւանից ուղղաթիռով օպերատիվ աշխատակիցներ են մեկնել Սյունիքի մարզ, որոնք բերման են ենթարկել Կապանի ոստիկանապետին, մի շարք քննիչների եւ համակարգի աշխատակիցների: Մեր տեղեկություններով, նրանց տարել են բաժին եւ ստուգել խմածությունը: Ասում են, թե Սյունիքի մարզի ոստիկանության եւ քննչական բաժիններում խռովություններ են, երկու […]

Ինչո՞ւ էր «արտասվում» Բիբինը`գաղտնիքը բացվեց.Չորրորդ իշխանություն

«Չորրորդ իշխանություն թերթը գրում է. Ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այդ ընկերության հայաստանյան սեգմենտի (այսինքն՝ ՀԷՑ-ի) շահույթն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 65,3 տոկոսով եւ 3,4 մլրդ ռուբլուց հասել 5,7 միլիարդի: «ՉԻ». Փաստորեն՝ մինչ ՀԷՑ-ի տնօրեն Բիբինը Հայաստանում հոնգուր-հոնգուր լաց է լինելում ու բողոքում, որ վնասով է աշխատում, նրա վերադասը […]

Խոշոր տուգանք.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը միայն մեկ ամսում՝ 2014 թվականի փետրվարին, ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի (Շմայս) դեմ ընդհանուր հաշվով 500 հազար դրամ տուգանքի վճարման կարգադրություն է ներկայացրել դատարան: Ամեն անգամ վճարման կարգադրությունը դատարան ներկայացնելուց ու դատավորի կողմից բավարարվելուց հետո Առաքել Մովսիսյանը վճարել է պահանջվող տուգանքը:  Նշենք, որ տուգանքներից […]

Պալաչին դատի են տվել.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Թերթին  հայտնի դարձավ, որ «Առեքսիմբանկը»դիմել է դատարան, որպեսզի դատարանը սնանկ ճանաչի Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին՝ Պալաչին պատկանող «Քինգ դե լյոքս» ընկերությունը, որն իր վարկառուն է։  Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է այս մասին տեղեկություն ստանալ Պալաչից, վերջինս հայտարարել է. «Դա ո՞ւմ ինչ գործն է՝ բանկը դիմել է, չի դիմել, […]

Ճողվածքի անվճար վիրահատություն. Ժողովուրդ

«Մամուլը առիթ ունեցել է գրելու, որ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իր համայնքի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին անձնագրերով օրը մի քանի լավաշ է անվճար տրամադրում: Պարզվում է՝ բարեգործական այս ակցիան միակը չէ, որ «բիզնես չունեցող» (նա է այդպես հայտարարում) պատգամավորն իրականացնում է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ հիմա էլ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա» բժշկական կենտրոնում սկսվել է […]

Սերժ Սարգսյանի 15 միլիոնանոց թռիչքը. Առավոտ

Առավոտը ներկայացրել է գրող հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի «Հիվանդության պատմությունը»: Հանցագործությունների բուն էությանը, այսինքն ՝ հիմնական իմաստը, այդպես Էլ անճանաչ կմնա հանցագործին, քանի որ նա գործում է կենդանական բնազդով եւ իրեն չի տեսնում հեռվից: Այդպես պատահեց նաեւ մեր աջ ու ձախ հարեւան թուրքերի հետ: Երբ մոնղոլական հեծյալ ղոշունները սրարշավ անցան Չինաստանից Պարսկաստան եւ ռուսական հողերից մինչեւ […]

Վտանգ կա, որ իսլամիստները կշարժվեն դեպի Հայաստան. Իրավունք

«Իրավունքն» արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանից պարգեց՝ Հայաստանն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի իսլամիստ ահաբեկիչների մուտքը մեր տարածաշրջան կանխելու համար: Դեսպանի խոսքով՝ մոտ ապագայում նրանց մուտքը մեր տարածաշրջան հնարավոր չէ, բայց կա վտանգ, որ գուցե իսլամիստները շարժվեն դեպի Կովկաս, դեպի Հայաստան: «Իսլամիստների մուտքը Կովկաս կարող է Հյուսիսային Կովկասում գոյություն ունեցող կամ չունեցող, բայց հիմա […]

Վերելակի դռների արանքում մնացած երեխայի հետ սեփական տանը դայակն է եղել. Ժամանակ

Երեկ առավոտյան՝ ժամը 11:28-ին ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ էր ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երեւանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում: 2010թ. ծնված Լ. Բ.-ին հրշեջ-փրկարարները դուրս են բերել վերելակից, այնուհետեւ նրան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ երեխան մահացել էր: ՏԿԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ վերելակում են գտնվել նաեւ 2008թ. ծնված Մ. Բ.-ը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի