08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հյուրանոցի ավտոտնակում մեքենան ամբողջությամբ այրվել է

Հունիսի 9-ին, ժամը 04.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Եղվարդի խճուղու թիվ 126 հասցեում գտնվող «ԷՍ-ՎԷ» հյուրանոցային համալիրի ավտոտնակում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.36-ին, մարվել՝ 04.38-ին: Հյուրանոցային համալիրի առաջին հարկում` ավտոտնակում, ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-21015» մակնիշի 19 ՕL 486 պետհամարանիշով ավտոմեքենան:

Ավետիսյանների գործով ՀՀ գլխավոր դատախազությունը գաղտնի գրագրության մեջ է ռուսական կողմի հետ.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Թերթի տեղեկություններով՝ Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվ գրագրության մեջ է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության հետ: Սակայն ողջ գրագրությունը հրահանգված է գաղտնի պահել, եւ այժմ հայտնի չէ, թե դրանց արդյունքում կողմերն ինչ պայմանավորվածության են հանգել: Հիշեցնենք՝ ի սկզբանե ենթադրվում էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք […]

Մովսես Հակոբյանը ՀՀ պաշտպանության նախարա՞ր.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ առ ժամանակ սառեցվել է Մովսես Հակոբյանի Երևան նոր աշխատանքի տեղափոխման հարցը. «Ինչ-որ ժամանակ հետո հնարավոր է, բայց ոչ մոտակայում»: Որոշ տեղեկություններով, այդ տեղափոխությունն Արթուր Աղաբեկյանին ԼՂ պաշտպանության նախարար նշանակելու կոնտեքստում է դիտվում, ինչն էլ ՀՅԴ-ի կոալիցիա մտնելու, ԼՂ Աժ ընտրություններում հաղթանակ տանելու արձագանքն է:  Ընդ որում, բավականին հեռուն […]

Մհեր Սեդրակյանը թույլ չի տա որդուն քաղաքապետ դառնալ.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն իր որդուն թույլ չի տա դառնալ քաղաքապետ, ինչպես թույլ է տվել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում որդին նախօրեին Արտաշատում քաղաքապետ ընտրվեց: Սեդրակյանը չցանկացավ պատասխանել այլ հարցերի՝ ասելով. «Եթե պատասխանեմ, դուք սաղ խառնելու եք»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Գեներալի որդու հարսանիքին ներկա էր ողջ քաղաքական էլիտան.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Հունիսի 7-ին Երեւանում հերթական էլիտար հարսանիքն է կայացել, մի քանի տասնյակ շքեղ մեքենաների շարասյունը զարմացրել է Արգավանդի վաճառականներին, որոնք ապշած պատմում էին, թե քիչ առաջ քաղաքում ինչքան Rolls-Royce կար՝ այստեղով անցավ: ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդու պսակադրությունը կայացել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, իսկ խնջույքը նախկին […]

Շեյխուհի Մոզան դժգոհ է մնացել Հայաստան իր այցից.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Քաթարի 3-րդ շեյխի երկրորդ կինը՝ աշխարհահռչակ գեղեցկուհի Համադա Բեն Խալիֆա ալ Թանի շեյխուհի Մոզան երեկ մեկնել է Հայաստանից: Նա մեր երկրում մնացել է մոտ 2 օր, բայց ասում են, թե այդքան էլ գոհ չի եղել այցից, առանձնապես բարձր տրամադրություն չի ունեցել: Մեզ տեղեկություններ են հասել, որ շեյխուհին հատկապես դժգոհ է մնացել […]

Օֆշորային նոր սկանդալ.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Օրերս մեծ աղմուկ բարձրացվեց ՀԷՑ-ի մի գործարքի շուրջ: 2011 թվականին «Ցանցերը» «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ից մեծ գումարներով ավտոմեքենաներ են վարձակալել: Դրա դիմաց ամսական 1000 դոլարի համարժեք դրամ են վճարել «Էկթրաք սերվիսին» եւ, բացի այդ, այլ թանկարժեք գործարքներ էլ են կնքել ընկերության հետ: Օրինակ, վերջինիցս 800 հազար դրամով տարածք են վարձակալել՝ դեպի Արտաշատ […]

Բանակի հացընկերը զորացրվելուց հետո վեճի պատճառով դաժանաբար սպանել է ընկերոջը.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Ավետիք Մնացականյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Լևոն Ավետիսյանի նախագահությամբ: 23-ամյա Ավետիք Մնացականյանը, ըստ մեղադրանքի, 2014 թվականի մայիսի 1-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում «սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ալբերտ Բժշկյանի կրծքավանդակի շրջանում՝ դիտավորությամբ […]

ՀՀ իշխանությունները պաշտոն են խոստացե՞լ.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն իր մերձավորների շրջանում հայտարարել է, որ ՀՀ իշխանություններն իրեն «պաշտոն» են խոստացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա ասել է, որ վերջին շրջանում պարբերաբար հանդիպել է ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ եւ քննարկել այդ հարցը: Սակայն Մ. Հակոբյանը չի ասել, թե կոնկրետ ինչ պաշտոնի մասին է խոսքը: ԼՂՀ ՊԲ […]

Ինչո՞ւ է նվազել կաթի մթերման գինը.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Երբ այս տարվա գարնանը հայտնի դարձավ, որ կաթնամթերք արտադրող ձեռնարկությունները իջեցրել են կաթի մթերման գինը, այդպես էլ որևէ մեկը հոդաբաշխ բացատրություն չտվեց, թե ինչպես կարող է կաթնամթերքի գների համընդհանուր թանկացման պայմաններում նման բան տեղի ունենալ։ Այս խորհրդավոր լռությունը, սակայն, շատ պարզ բացատրություն ունի: Այս տարվա սկզբից մեծ քանակությամբ էժան կաթի փոշի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի