06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ինչո՞ւ է նվազել կաթի մթերման գինը.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Երբ այս տարվա գարնանը հայտնի դարձավ, որ կաթնամթերք արտադրող ձեռնարկությունները իջեցրել են կաթի մթերման գինը, այդպես էլ որևէ մեկը հոդաբաշխ բացատրություն չտվեց, թե ինչպես կարող է կաթնամթերքի գների համընդհանուր թանկացման պայմաններում նման բան տեղի ունենալ։ Այս խորհրդավոր լռությունը, սակայն, շատ պարզ բացատրություն ունի: Այս տարվա սկզբից մեծ քանակությամբ էժան կաթի փոշի է ներկրվել Հայաստան: Կաթնամթերք արտադրող մի քանի խոշոր ձեռնարկությունների հասկացրել են, որ լավ կանեն, եթե այդ կաթի փոշին օգտագործեն: Առաջարկն ինքնին կաթնամթերք արտադրողներին ձեռնտու է եղել, քանի որ շահույթն այդպիսով ավելանում է: Նրանց մի գործոն կարող էր կաշկանդել միայն՝ ինչպես պետք է կաթի փոշուց պատրաստված արտադրանքը ներկայացնեն որպես անարատ կաթից ստացված, «բա որ բռնվեն»:

 Ահա, այստեղ է, որ շուկայի «թելադրողները» արտադրողներին տվել են երաշխիքներ, որ նման խնդիր չի առաջանա: Ու երբ մի քանի խոշորներ սկսեցին այդ կաթի փոշին օգտագործել, մյուսները, այդ թվում նաև՝ փոքր արտադրողները, արդեն ինքնակամ սկսեցին նույնն անել, քանի որ հակառակ դեպքում չէին կարողանա մրցակցությանը դիմանալ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ