05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ինչո՞ւ են զոհ դարձած ընտանիքի հարևանները պարիսպ կառուցում.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի հարևանները պարիսպ են կառուցել, որպեսզի չտեսնեն սպանդի արդյունքում ամայացած օջախը: Բարձր պատ շարելու համար իրեն օգնելու ակնկալիքով Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին է դիմել նաև սպանված Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր դուստրը՝ Կարինե Ավետիսյանը, որի տունը հենց նույն բակում է գտնվում:

 Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Կարինե Ավետիսյանը ոճրագործությունից հետո հրաժարվում է իր տանից և չի ցանկանում այնտեղ ապրել: «Ես այդ բակ չեմ վերադառնա, վախենում եմ, հոգեկանս կխանգարվի»,- ասել էր Ավետիսյանների հարազատը: Բայց քանի որ Կարինե Ավետիսյանին այլ տնով ապահովելու խնդիրը հնարավոր չի եղել լուծել, վերջինս Շիրակի մարզպետարանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել պարսպապատել իր տան տարածքը:

 Մանրամասները`  թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ