18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանից ովքեր են մասնակցելու Քրքորյանի հուղարկավորությանը. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ը գրում է

«Այն հարցը, թե Հայաստանից ի՞նչ մակարդակով և ովքեր են մասնակցելու ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի հուղարկավորությանը կամ մասնակցելո՞ւ են արդյոք, կքննարկվի այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ:

Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում երեկ հայտնել է Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիրի անդամ Վահրամ Բաղդասարյանը: «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը երեկ «Արմենպրեսին» ասել է, թե չի բացառվում, որ հայ հայտնի բարերարի հուղարկավորությունը «փակ» լինի: Համենայնդեպս, մինչև երեկ՝ Քրքորյանի հուղարկավորության վերաբերյալ որևէ տեղեկություն և մանրամասն հայտնի չէր: Ամեն ինչ կախված է նրանից, թե Քրքորյանն իր կտակում ինչ է գրել, ինչպես է ցանկանում, որ իրեն հուղարկավորեն»։

 

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ