04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Խաղում ես, ասա՝ խաղում ես. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Տեղեկություն էինք ստացել, որ Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը Հայաստան-Ալբանիա խաղի ժամանակ խոշոր չափի՝ 10 միլիոն դրամի խաղադրույք է կատարել առ այն, որ Հայաստանը գոնե մեկ գոլ կխփի: Պատգամավորի բախտը ժպտացել է, Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում գոլ է խփել: Խաղադրույքի գործակիցը եղել է 1.7, արդյունքում պատգամավորը շահել է 17 միլիոն […]

«Ջունգլ»-ը ազատության մեջ է.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Երեկ քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել անցած տարի Նոր Նորքում ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանած «Ջունգլ» մականունով Գևորգ Սարգսյանը. փոխվել է նրա խափանման միջոցը: Ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը, այս մասին տեղեկացրել է թերթին և նշել, որ այս հարցում դեր է խաղացել միայն փողը: Տիկին Մարիետայի խոսքով՝ ինքը այլևս չի հավատում, որ […]

Ծառուկյանի եւ իր զարմիկի հարաբերությունները լարված են.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով, Աբովյանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաեւ Էդվին Թադեւոսյանը՝ Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ որդին, որն իր օրերում փորձում էր պայքարել այդ պաշտոնի համար, սակայն ինչ-ինչ ստվերային բանակցություններից հետո չմասնակցեց: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ Ծառուկյանի եւ իր զարմիկի հարաբերությունները լարված էին: Թերթի  հարցին՝ առաջադրվելո՞ւ եք, թե՞ ոչ, նա պատասխանել է՝ չի բացառվում: […]

Լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը հավանական է.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Քաղաքագետ Լևոն Շիրինյանը թերթի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտարարել է, թե հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը խիստ հավանական է համարում: «Ես հավանական եմ համարում պատերազմի վերսկսումը, և իմ ասածը խուճապի մթնոլորտ ստեղծելու համար չէ, բայց ավելի լավ է իրականությունը տեսնել, քան թե պատրանքների մեջ ապրել: Անիմաստ եմ համարում այն հայ փորձագետների […]

Խուսափում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բոլոր տեսակի շփումների ժամանակ, նույնիսկ ամենամերձավոր շրջապատի հետ զրույցի ընթացքում, երբ խոսք է գնում քաղաքականությունից, միանգամից թեման փակում է և թույլ չի տալիս շարունակել: Այլ կերպ ասած՝Գագիկ Ծառուկյանը քաղաքական թեմաներով զրույցներից խուսափում է անգամ ընտանիքում: Ինչո՞ւ է Ծառուկյանն այսքան խուսափում «քաղաքականություն» բառից՝ այն համարելով «հայհոյանք» […]

Սևակը եղբորը կալանքից ազատելու համար պատանդ է վերցրել ոստիկանին.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ ընթանում է Սևակ Իսպիրյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ Քուչակ գյուղի 29-ամյա բնակիչ Սևակ Իսպիրյանը 2014 թվականի հոկտեմբերի 22-ին, ժամը 19-ն անց 50-ի սահմաններում դանակով ու փայտով զինված հարձակում է գործել ոստիկանության Ապարանի բաժնին կից պահպանության բաժանմունքի պահպանությանը հանձնված Ապարան-Երևան ջրագծի՝ Քուչակ գյուղի […]

«Բոդոլը» հայց է ներկայացրել հանգուցյալի դեմ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ դեռեւս 2014թ. փետրվարի 28-ին Արսեն Չիչյանը, որն առավել հայտնի է Բոդոլ անվամբ, դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Սերոփ-Գորիան Դեր-Բողոսյանին պարտավորեցնել որոշակի գործողություններ իրականացնել: Այս գործով դատավարությունը դեռեւս ընթացքի մեջ է: Այն դեպքում, երբ Ս. Դեր-Բողոսյանը, ով մանկապղծությանն համար 15 տարվա ազատազրկման էր դատապարտված, […]

Ռոբերտ Քոչարյանի ուշագրավ ակնարկը. Ժամանակ

Ներկայացնում ենք հատվածներ «Ժամանակի» վերլուծականից. Ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանի հրավերով ապրիլի 2-ին «Թումո» է այցելել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Թումո» կենտրոնը, որն իր տեսակի մեջ եզակի է Հայաստանում, ստեղծվել է հենց նրա նախագահության տարիներին: Կենտրոնը հիանալի հնարավորություն է Հայաստանում այն երեխաների և պատանիների համար, […]

Գուլոյանը՝ հերթական ֆռի՞կ. Ժամանակ

«Երևի Ծառուկյանն ու իշխանությունները բարիշել են էլի, թե չէ որպես քաղաքապետ ինչ ա արել, որ որպես մարզպետ ինչ անի»,-«Ժամանակին» ասել են Աբովյանի բնակիչներն՝ անդրադառնոլով Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի մարզպետի պաշտոնում նշանակմանը: Նրանց կարծիքով՝ այս կամ այն անձի պաշտոնի բարձրացումը հասարակության համար չի կարող դրական փոփոխություններ բերել, քանի որ հասարակության կարծիքը չեն հարցնում: «Վերևից նշանակում են, […]

Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներն ուրախությունից բուլկի են կերել. Առավոտ

Երեկ Կոտայքի մարզպետարանում զավեշտալի դեպք է եղել: «Առավոտ» տեղեկություններով՝ ընդմիջման ժամին մարզպետարանի բոլոր աշխատակիցները, ներքաին համաձայնությամբ, բուլկի են կերել: Այս կերպ նրանք արտահայտել են իրենց բացասական վերաբերմունքը նախկին մարզպետի նկատմամբ: «Քաղաքացիական ակցիան», իհարկե, լոկալ բնույթ է կրել. ոմանք բուլկին կերել են աշխատասենյակներում, ոմանք՝ ճաշարանում, ոմանք՝ մեկ բաժակ սուրճի հետ և այլն: Թերթը հիշեցնում է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի