05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ո՞վ է սարսափելի վթարի մեղավորը. նոր մանրամասներ.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Ուղիղ 6 տարի առաջ այս օրը՝ հունիսի 22-ին, լրատվամիջոցները ծանուցեցին մի վթարի մասին, որն այդ ժամանակ մեծ ցավ պատճառեց բոլորին եւ հատկապես «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Որոգայթ» հեռուստասերիալի երկրպագուներին:

Արմավիր-Էջմիածին ճանապարհի 15-րդ կմ-ին ավտովթարից մահացան «Որագայթ» սերիալի դերասաններ 34-ամյա Գեղամ Խանդիլյանը («Որագայթի» Գոքոր) եւ 36-ամյա Արամ Միսկարյանը («Որոգայթի» Գարիկ)։

«BMW-745» մեքենան, որ վարելիս էր եղել Գեղամ Խանդիլյանը, բախվել էր ճամփեզրի ծառին եւ շրջվել։ Մյուս ուղեւորը՝ Էդգար Տեր-Աբրահամյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Էջմիածնի հիվանդանոց եւ ստանալով համապատասխան բուժում՝ դուրս էր գրվել:

6 տարի անց, երբ քչերն են արդեն հիշում այդ վթարի մասին, Գեղամի հարազատներից մեկը բարձրաձայնում է վթարի հետ կապված մի շարք մանրամասներ եւ որոշ բացահայտումներ անում:

Արտերկրից թերթին  ուղարկված նամակում քույրը՝ Դիանան, գրում է. «Երբ տղաները հեռացան մեզանից, շատ բան փոխվեց: Նախ այն փաստը, որ երրորդ անձնավորությունը, որը մեքենայի տերն էր (Էդգարը), չգիտես ինչ պատճառներով, չի վարում իր մեքենան եւ նստած է լինում կողքի նստատեղին: Նա ողջ է մնում, իսկ Գեղամն ու Արամը մահացու վնասվածքներից մահանում են»,-գրում է Դիանան ու հաջորդիվ բարձրաձայնում վթարի առնչությամբ հարուցված քրեական գործը կոծկելու մասին:

«Ցավոք սրտի, քանի որ մեր Հայաստանը կոռուպցիայի երկիր է, Էդգարի հայրը, որը Հայաստանում դատավոր է, փակել տվեց դատական քննությունը: Մեջբերում Էդգարի խոսքերից. «Ես բան չեմ հիշում, մրսում էի (հունիս ամսին): Նստեցի նստատեղին, քնեցի: Երբ զարթնեցի, արդեն հիվանդանոցում էի»:

«Չհամապատասխանելով իրական փաստերին՝ գործը փակվեց սուտ ցուցմունքների հիման վրա ու գնաց արխիվ»,- գրում է Դիանան՝ հավելելով, որ հենց այդ ցավալի օրերին Էդգարը եւ նրա հարազատները գնում էին եւ իրենցից պահանջում էին իրենց վթարված մեքենայի գումարը:- Անարդար երկիր, անարդար մարդիկ … Եվ չգիտես ինչպես՝ մի երկու ամիս հետո Գեղամի խանութը արդեն վերցրել եւ տնօրինում էր այդ Էդգարը: Ինչեւէ: Աստված իրենց դատավոր լինի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ