07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Էլ «արա՛», էլ «բ․․․-ի տղա»․Դերենիկը դանակով հարձակվել է «Զապ»-ի վրա . Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ ավարտվել է Դերենիկ Անանյանի գործի դատական քննությունը:

22-ամյա Դերենիկը կալանքի տակ է 2014 թվականի ապրիլի 4-ից:

Նախաքննական մարմինը Դերենիկին մեղադրանք է առաջադրել խուլիգանական դրդումներով տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի ապրիլի 1-ին, ժամը 14-ն անց 25 րոպեին Նոր Նորքի 4-րդ զանգվածում, «Մուշ» խանութի մոտ Դերենիկը հարվածել է Ռոմիկ Ու.-ի շանը, ապա վիճաբանության մեջ է մտել Ռոմիկի հետ՝ վիրավորվելով նրա արած դիտողություններից: Վեճը վերաճել է քաշքշոցի:

Նույն պահին Ռոմիկի կին Աստղիկը պատուհանից տեսել է, որ ամուսինը վեճի մեջ է մտել, դուրս է եկել փողոց՝ փորձելով սաստել Դերենիկին: Բայց, ըստ մեղադրանքի, Դերենիկը չի հանգստացել, բռունցքով մեկ հարված է հասցրել ամուսնուն պաշտպանող Աստղիկի դեմքին: Վերջինս վայր է ընկել:

Դերենիկն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հետապնդել է Ռոմիկին ու հետապնդման ժամանակ դանակի մեկ հարված է հասցրել իր դեմ դուրս եկած Աստղիկի կրծքավանդակի ձախ կեսին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Հարվածելուց հետո Դերենիկը դիմել է փախուստի:

Դերենիկ Անանյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն, հայտնել է, թե դանակի հարվածը հասցրել է իր հասցեին հնչած վիրավորանքների պատճառով, ոչ թե խուլիգանական մղումներով:

Դերենիկը դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննության ժամանակ նա հայտնել է, թե «Զապ» մականունով Ռոմիկին ու նրա կնոջը ճանաչել է 2013 թվականից, նրանց հետ նորմալ հարաբերություններ է ունեցել:

Իր շփումները Ռոմիկի հետ սկսվել են նրա կողմից աղավնիներ պահելու հետ կապված: Ինքը աղավնիներ շատ է սիրում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ