18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հերթական էլիտար հարսանիքը` Ձախ Հարութով ու Վալերիայով,ներկա էր նախագահը.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

Հունիսի 20-ին կայացել է հերթական էլիտար հարսանիքը, Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին ամուսնացել է շախմատիստ Վանիկ Զաքարյանի թոռնուհու հետ, հարսանիքի քավորն էլ Բակո Սահակյանն է եղել: Արարողությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կայացել է Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի Golden palace համալիրում:

Հենց այդ հարսանիքին երգելու համար են օրեր առաջ ԱՄՆ-ից Հայաստան եկել Ձախ Հարութը, ռուս երգչուհի Վալերիան:

Բացի դրսի աստղերից՝ հարսանիքին ելույթ են ունեցել նաեւ հայ շոու բիզնեսի ներկայացուցիչներ՝ երգիչներ Արման Հովհաննիսյանը, Թաթան եւ այլք: Ի դեպ, Վալերիան եւ Արման Հովհաննիսյանը նաեւ դուետով են հանդես եկել՝ կատարելով «Вера в любовь» երգը:

Հարսանիքին ներկա են եղել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, պատգամավորներ, գեներալներ Մանվել Գրիգորյանը եւ Սեյրան Սարոյանը, բացակայել է միայն ԱԺ նախագահը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ