08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ԱԺ արտահերթ նիստում մեկ հարց է քննարկվելու.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Երեկ թերթին  հայտնի դարձավ, որ որոշվել է հուլիսի 2-ին կրկին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել որի օրակարգում, թերթի տեղեկություններով, ընդամենը մեկ հարց կա: Նիստը, ինչպես հայտնում են Աժ թերթի աղբյուրները, փակ է լինելու: Քննարկվելու է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեությունը երկարաձգելու հարցը: Թե քանի՞ տարվա երկարաձգման մասին է խոսքը՝ […]

Ինչո՞ւ են Ռուբեն Հայրապետյանին ուղղաթիռ նվիրել.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին ուղղաթիռ են նվիրել: Մեր տեղեկություններով՝ նվիրողը Ռուսաստանում ապրող հայ մեծահարուստ գործարարներից մեկն է: Ուղղաթիռ նվիրելը բացատրվում է նրանով, որ Ռուբեն Հայրապետյանը ԼՂՀ-ում՝ Շուշիում, «Իսահակի աղբյուր» կոչվող վայրում հյուրանոց է կառուցում եւ հաճախ է մեկնում Ղարաբաղ: Ուղղաթիռը կհեշտացնի մեկնելը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

«Գուցե մեկ էլ ու համոզվի». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` իշխանական կուլիսներում ինտենսիվ որոնումների մեջ են` ինչպես լուծել Բաղրամյան փողոցի միտինգավորների պահանջների դիլեման: Տնտեսական կոլապսի այս պայմաններում ուղղակի անհնար է որևէ կարգի զիջում, և փորձ է արվում գտնել ոսկե միջինը, որ «համ գայլերը կուշտ լինեն, համ ոչխարները` անվնաս»: Մի մասը պնդում է, որ պետք է որոշակի փաթեթ առաջարկվի, […]

Ինչու մեկնել Ռոբերտ Քոչարյանը. Ժողովուրդ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոμերտ Քոչարյանը նախօրեին մեկնել է Հայաստանից: Ընդ որում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նա մեկնել է Մոսկվա, և այդ այցելությունը եղել է շտապ և նախապես չպլանավորված: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ռոμերտ Քոչարյանի  գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու է Քոչարյանը մեկնել Մոսկվա: Պարոն Սողոմոնյան, որտե՞ղ է այս օրերին գտնվում ՌոբերտՔոչարյանը: Մեր տեղեկություններով` նա մեկնել է Մոսկվա շտապլուծում պահանջող ինչ-ինչ անհետաձգելի խնդիրների պատճառով:  – Ձեր տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Պարոն […]

Ովքեր են Աշոտյանի դեմ. Իրատես de facto

«Իրատես de facto»-ն «Ասում են» խորագրի ներքո գրում է. «…թե Արմեն Աշոտյանի նկատմամբ միտինգի ժամանակ ծայրահեղ անհանդուրժողականության կազմակերպիչները ԲՀԿ-ի ջահելներն են եղել, և քանի որ միտինգը համակարգողներ չունի, ցանկացած մեկը ցանկացած պահի կարող է ինչ ասես բարձրաձայնել, նրան էլ ձայնակցեն մնացածները։ Աշոտյանի հարցում ԲՀԿ-ն փորձել է հենց այդպես էլ վարվել, նրանցից հետ չեն մնացել ՀՅԴ-ի […]

Իշխանությունն իրեն տարօրինակ է պահում. Ժամանակ

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում Հայաստանի քաղաքացիների շուրջօրյա պայքարի երրորդ օրը՝ հունիսի 25-ին, Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ սկսեցին խոսել այն մասին, որ ցուցարարների պահանջն անիրագործելի է: Այդ մասին գործնականում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտարարեցին մի քանի նախարարներ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ըստ էության, ստացվեց շատ հետաքրքրական բաժանում. մինչև հունիսի […]

Դավիթի վրայից արյան հոտ էի զգում. մատուցողուհու դաժան սպանությունից. Ժամանակ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Դավիթ Թամրազյանի գործի դատական քննությունը: Դավիթ Թամրազյանը մեղադրվում է նախկին մտերմուհուն՝ մատուցողուհի Մ.-ին վրեժի հողի վրա դիտավորյալ սպանելու՝ մսագործի դանակով կոկորդը կտրելու, ապա սպանության հետքերը թաքցնելու նպատակով Մ.-ի վարձակալած բնակարանը հրկիզելու և բնակարանատիրոջը գույքային վնաս հասցնելու համար: Դավիթ Թամրազյանն աշխատել է որպես խոհարար, […]

Որոշել է բարձրացնել ջրի սակագինը. Առավոտ

«Ջրցանի ծախսն է՞լ կներառեն սակագնի մեջ»,-գրում է «Առավոտ» թերթն ու շարունակում. «Առավոտի ընթերցողներից մեկը մեզ փոխանցեց իր ունեցած «հավաստի» տեղեկատվությունը. «Նկատի ունենալով, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցը ցրելու ժամանակ նախատեսվածից ավելի ջուր է ծախսվել, ՀՀ կառավարությունը որոշել է 16%-ով բարձրացնել ջրի սակագինը»:  

Հիմնադիր խորհրդարանը վարկաբեկում է ՀԱԿ-ին. Իրավունք

Ինչպես հայտնի է, ցուցարարների ներկայացուցիչ Վաղինակ Շուշանյանը տեղեկացրել էր, որ բաժանվել են թռուցիկներ ՀԱԿ-ի անունից՝ սադրիչ կոչերով, սակայն ՀԱԿ-ը հայտնել է, որ դրա հետ կապ չունի: ՀԱԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրը տեղեկացնում է, որ ՀԱԿ-ում, ինչքան էլ տարօրինակ է, սրա տարածումը համարում են ոչ թե «հանցավոր ռեժիմի», այլ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների գործը, որը նպատակ ունի […]

ՀԷՑ-ից բեթար. Հայկական ժամանակ

Սանկտ Պետերբուրգում փակվել է «ԻՆՏԵՐ ՌՍՕ ԵԷՍ» ՓԲԸ-Ի «Լենէներգո» դուստր-ձեռնարկության գրասենյակը: ՌԴ տնտեսական ոստիկանությունն ու դաշնային ծառայության քննչական մարմինը նախօրեից այնտեղ խուզարկություն են սկսել:  Տեղի ունեցածը ուղիղ կապ ունի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության շուրջ ծագած վերջին օրերի աղմուկի հետ, ինչի արդյունքում ՌԴ իրավապահները մեծացրել են ուշադրությունը «ՌԱՕ ԵԷՍ»-ի մյուս դուստր-ձեռնարկությունների նկատմամբ: Այժմ խուզարկում են նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի