08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ափսոս են երեխեքը. 168 Ժամ

«168 Ժամ»-ը գրում է. «Չնայած Բաղրամյան պողոտայում քաղաքացիների բողոքի ակցիան շարունակվում է, այդուհանդերձ, վերջին երեք օրերին յուրաքանչյուր օրվա հետ դրան մասնակցող քաղաքացիների թիվը նվազում է: Խնդիրն այն չէ, որ քաղաքացիական աննախադեպ ակցիաների մեծամասնությանը բավարարել է նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, ու նրանք իրենց պահանջը համարում են բավարարված: Պարզապես, արդեն մի քանի օր է, բողոքի ակցիան մտել […]

Գագիկ Խաչատրյանը համառորեն դիմադրում է. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է Ֆինանսների նախարարությունից անջատել Հարկային ծառայությունը: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, սակայն, համառորեն դիմադրում է այս ծրագրին: «Երեկ, երբ Ֆինանսների նախարարության մամուլի խոսնակ Նելլի Մանուչարյանից մեկնաբանություն խնդրեցինք սույն տեղեկությունների կապակցությամբ, նա պատասխանեց.  «Նման տեղեկատվության չենք տիրապետում»: Իշխանական շրջանակներքում նշվում է, որ Աբրահամյանի սույն ցանկությունը պայմանավորված է նրանով, որ այս […]

Ինչո՞ւ ոստիկանապետը չի գնում այդ քայլին. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Հիմա շատերի մոտ է հարց ծագում, թե ինչո՞ւ իշխանությունները Բաղրամյան պողոտայի ցույցը չեն ցրում ցերեկային կամ առավոտյան ժամերին, երբ պողոտայում ներկա ցուցարարների թիվը բավականին փոքր է լինում: Չցրելու այդ դիրքորոշման հետ կապված զանազան վարկածներ են շրջանառվում և դրանցից յուրաքանչյուրը գոյության իրավունք ունի: Կարծում ենք, սակայն, որ այս հարցում վճռական նշանակություն […]

Լրագրողներին հարցաքննում են, ո՞վ կպատժվի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հունիսի 23-ին Բաղրամյան փողոցում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից: Իսկ թե քանի ոստիկան կպատժվի լրագրողներին խոչընդոտելու համար, դեռ պարզ չէ: Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների […]

Հայաստանում հաց չե՞ն ուտում.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1.8 տոկոսով: Նկատենք, որ հատկապես հացի արտադրության անկումն ուղիղ կապ ունի սպառողների նվազման հետ: Բնականաբար, որքան հացի արտադրությունը նվազում է, նույնքան քիչ է սկսում այն սպառվել: Մասնավորապես, երբ հացի արտադրության 1,8 տոկոսի անկումը վերածում են սպառողի, ապա […]

Սերժ Սարգյսանը ՀՀԿ-ականներին քեֆի է հրավիրել.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետականներն այսօր երեկոյան «Օջախ» ռեստորանում քեֆ են անելու: Սերժ Սարգսյանը նրանց հրավիրել է քեֆի: Թերեւս տոնում են Աժ նստաշրջանի ավարտը եւ մեկնում արձակուրդ: Աժ-ում արտահերթ նստաշրջանի ընթացքում այսօր կվավերացվի ՌԴ-ի կողմից Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկային պայմանագիրը: Եվ պատգամավորներին խստորեն զգուշացվել է չբացակայել նիստից: Օրենսդիրները վաղուց պետք […]

Ինչու Աբրահամյանը նախընտրեց Արթուր Բաղդասարյանին. Իրավունք

«Իրավունքը» անդրադարձել է  տեղեկատվությանը՝ ՕԵԿ ղեկա­վար Արթուր Բաղդասարյանի որդու նշա­նադրության ու Արա Աբրահամյանի՝ քա­վոր լինելու մասին: «իրավունքի» հետ զրույցում ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը հաստատեց, որ տեղեկու­թյունը ճիշտ է: Թերթի մյուս հարցին՝ հնարավոր է Արա Աբրահամյանը հետագայում քաղաքական դաշտ մտնի ՕԵԿ-ի միջոցով, Արթուր Միսակյանն այսպես արձագանքեց. «Արա Աբրահամյանն ու Արթուր Բաղդասարյանը վաղեմի ընկերներ են: Սակայն […]

«Երեւան Ջուրը» հրաժարվում է. Հայոց աշխարհ

«Հայոց աշխարհն» անդրադարձել է ջրի սակագնի թանկացման հարցին՝ մասնավորապես նշելով. «Ի տարբերություն Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի եւ էներգետիկ համակարգի այլ ընկերությունների, «Երեւան ջուրը» հրաժարվում է մայրաքաղաքում եւ հարակից մի շարք բնակավայրերում ջրամատակարարման սակագները բարձրացնելու վերաբերյալ ներկայացրած իր հայտից։ Ինչպես հայտնի է, տարեսկզբին ընկերությունը հանդես էր եկել նախորդ տարվա գործունեության արդյունքներով սակագները ճշգրտելու առաջարկությամբ։  Ըստ այդմ, նախատեսվում […]

Լրջացեք. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է. «Սերժ Սարգսյանի ծննդյան կապակցությամբ ի թիվս այլ երկրների նախագահների, երեկ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ավելի ուշ իր շնորհավորանքները փոխանցել է նաեի հեռախոսազրույցի միջոցով: Բնականաբար Բաղրամյան պողոտայում ընթացող վերջին օրերի զարգացումների ֆոնին սյդ ուղերձը հարկ եղածից ավելի մեծ ուշադրության արժանացավ, թեպետ պետք է որ ընկալվեր իբրեւ սովորական […]

Մեդվեդեւը հանդիպում է կազմակերպել Սամվել Կարապետյանի հետ. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ տեղի է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի ՍեդվԵդեփ եւ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հանդիպումը: ՌԴ վարչապետի նախա­ձեռնությամբ տեղի ունեցած ոչ պաշտոնական այդ հանդիպման քննարկման թեման եղել է «Հայաստանի Էլեկտ­րական ցանցեր» ընկերության հետագա ճակատագրի հարցը: Թերթին հայտնի է դարձել, որ ՌԴ իշխանու­թյունները որոշել են ՀԵՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին պաշտոնանկ անել, նա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի