10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ափսոս են երեխեքը. 168 Ժամ

«168 Ժամ»-ը գրում է.

«Չնայած Բաղրամյան պողոտայում քաղաքացիների բողոքի ակցիան շարունակվում է, այդուհանդերձ, վերջին երեք օրերին յուրաքանչյուր օրվա հետ դրան մասնակցող քաղաքացիների թիվը նվազում է: Խնդիրն այն չէ, որ քաղաքացիական աննախադեպ ակցիաների մեծամասնությանը բավարարել է նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, ու նրանք իրենց պահանջը համարում են բավարարված:

Պարզապես, արդեն մի քանի օր է, բողոքի ակցիան մտել է իներցիոն փուլ, որը նոր բովանդակություն ստանալու դեպքում կարող է կարճ ժամանակում մաշել քաղաքացիական պայքարի ալիքը: Ակնհայտ է, որ իշխանությունն էլ գոնե վերջին օրերին ընտրել է սպասման մարտավարությունը` մինչեւ շարժումն ինքն իրենով մարի: 

Բայց այդ սպասումը կարող է խաբուսիկ լինել, եւ որեւէ առիթի դեպքում քաղաքացիական շարժումը կարող է նոր լիցք ստանալ: Մնում է հուսալ, որ դա տեղի կունենա, այլապես ստիպված կլինենք արձանագրել, որ քաղաքացիական բողոքի ալիքն ինչպես անակնկալ մեծացավ, այնպես էլ` անկում աօրեց: Իսկ դա կլինի այս գործընթացի ամենաանցանկալի արդյունքը: Ափսոս են երեխեքը»: 

 

 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ