08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կադրային նոր նշանակումներ. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակը» գրում է.  «Առաջիկա մեկ ամսվա ընթացքում սպասվում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նշանակումը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Իսկ ԿԳ նախարար, ըստ ամենայնի, կդառնա ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը:  Հիմնական հարցը, որ այս կոնտեքստում դեռ պետք է պարզվի, հետեւյալն է. Մկրտչյանը ԿԳ նախարար դառնալու է ՀՅԴ-ի` կոալիցիա մտնելու արդյունքում, թե այսպես ասած` […]

Գլխավոր «քերողը». Իրատես de facto

«Իրատես de facto»-ն գրում է. «Վերջին օրերին հեռուստաեթերից չի «իջնում» Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ով համատեղմամբ նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահն է: Մինչդեռ վերջին շրջանում ԱԺ-ում երբ քննարկվում են ՎՊ-ի հաշվետվությունները, այդ կառույցի ղեկավարը մշտապես բացակա է: Պատգամավորներն այդ «խորհրդավոր անհետացման» առնչությամբ անգամ «հետախուզում» էին հայտարարել: Հենց այդ օրերին էր Զաքարյանը, իբր, արձակուրդ […]

«Իրար չենք խնայում, հետո զարմանում ենք». Առավոտ

Ներկայացնում ենք «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանի հոդվածը. «Հայաստանում չկա անկախ հասարակական մարմին, չկան նաեւ անհատ գործիչներ եւ մտավորականներ, որոնց կարծիքը հեղինակավոր կլիներ բո­լոր շերտերի եւ քաղաքական ուժերի հա­ճար: Սովորաբար այս կամ այն կողմից հնչում են մեղադրանքներ, որ այդ մարդիկ վատն են, ծախված են, վարկաբեկ­ված, մենք մտավորականություն չունենք եւ այլն: Հիմնական պատճառն, իմ կար­ծիքով, այն է, […]

Ինչու են կրակել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով կալանավորված չորս անձանցից մեկը՝ Հենրիկ Ավագյանը, խոստովանել է, որ ինքն է կրակել մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ: Թերթի տեղեկություններով՝ նա ասել է, որ վախեցնելու նպատակով է կրակել: Հիշեցնենք, որ Հենրիկ Ավագյանից բացի՝ այս գործով կալանավորվել են նաև Արա Բուդաղյանը, Գարեն Աթաջանյանը և Վիտալի Մինասյանը: Վերջին երկուսին մեղադրանք […]

Ռուս միլիարդատերն ընտանիքով տեղափոխվել է ԼՂՀ. 168 ժամ

Ռուս հայտնի էքսցենտրի գործարար, մեկենաս, հայտնի ֆերմեր Գերման Ստերլիգովը փակել է Սլոբոդայում գտնվող տան դռները, սկսել է վաճառել գույքը ու գնացել է Լեռնային Ղարաբաղ: Այս լուրը հաստատել է նրա օգնականը: «Նա գնացել է Լեռնային Ղարաբաղ, հայտնի չէ, թե երբ կվերադառնա, սակայն անպայման կգա: Նրան ստիպել են մեկնել լուրջ հանգամանքներ»,-պատմել է օգնականը: Թե ինչ հանգամանք է […]

Զինծառայողը խաբել է՝ ինքնասպանության փորձ է արել. Հրապարակ

Արմավիրի մարզի բնակիչ, զորամիավորման ջոկի հրամանատար 29-ամյա Տ. Պ.-ն ինքնասպանության փորձ է կատարել: «Հրապարակի» տեղեկություններով՝ վերջինս հունիսի 29-ին տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն՝ ձախ ծոծրակային շրջանի քերվածք վերք, ձախ ստորին վերջույթի բութ մատի սալջարդ ախտորոշմամբ: Զինծառայողը նշել է, թե վնասվածքն ստացել է Մայիսյան գյուղի իր ամառանոցում վայր ընկնելու հետևանքով, մինչդեռ պարզվել է, որ վնասվածքն ամենևին […]

Այն, ինչ Հունաստանին չհաջողվեց 300 մլրդ-ով՝ Հայաստանը կանի 200 մլն-ով. Ժամանակ

Ներկայացնում ենք հատվածներ «Ժամանակի» վերլուծականից: «Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ անշեղորեն իջնում է, իջնում են նաև նավթի համաշխարհային գները. սա է հուլիսի 5-ին Հունաստանում կայացած հանրաքվեի առաջին և ամենատեսանելի արդյունքը: Նավթի գինն իջել է ոչ միայն հոգեբանական համարվող 60 դոլարից՝ մեկ բարելի դիմաց, այլ օրվա ընթացքում տատանվում էր 58,5-ի սահմաններում: Նավթի գների և եվրոյի փոխարժեքի անկումը […]

Եվս մեկ պաշտոն Արթուր Բաղդասարյանին. Հրապարակ

 Արթուր Բաղդասարյանը «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ ընտրվելուց հետո հիմա էլ ընտրվել է «Սիստեմա ԱՖԿ»-ի խոշոր բանկերից մեկի՝ ՄՏՍ-ի տնօրենների խորհրդի անդամ: Հիշեցնենք, որ ռուսաստանյան բանկերի առաջին տասնյակում գտնվող ՄՏՍ բանկի սեփականատերը Ռուսաստանի կառավարությունն է, այն Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի ռուսաստանյան մասնաճյուղի իրավահաջորդն է. նրա վարկային պորտֆելը կազմում է 2 միլիարդ դոլար: Առավել մանրամասն՝ թերթի […]

Ակումբում ընկերոջ վրա «պզզըցրած» շամպայնը՝ խմբակային տուրուդմփոցի պատճառ. Ժամանակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է Վահե և Անդրանիկ Մարտիրոսյանների գործի դատական քննությունը: 22-ամյա Վահեն և 27-ամյա Անդրանիկը հորեղբորորդիներ են: Նրանք մեղադրվում են նույն խմբի կազմում տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, ինչպես նաև որպես […]

Դժվար ապրուստ. Հայկական ժամանակ

Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության (FAO) պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պարենամթերքի համաշխարհային գները նվազել են 20.7 տոկոսով:  Բայց ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, նույն ամսին Հայաստանում պարենային ապրանքները 4.7 տոկոսով թանկացել են անցած տարվա մայիսի համեմատ: Ստացվում է, որ աշխարհում պարենամթերքը էժանանում է, իսկ Հայաստանում թանկանում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի