17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գլխավոր «քերողը». Իրատես de facto

«Իրատես de facto»-ն գրում է.

«Վերջին օրերին հեռուստաեթերից չի «իջնում» Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ով համատեղմամբ նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահն է: Մինչդեռ վերջին շրջանում ԱԺ-ում երբ քննարկվում են ՎՊ-ի հաշվետվությունները, այդ կառույցի ղեկավարը մշտապես բացակա է: Պատգամավորներն այդ «խորհրդավոր անհետացման» առնչությամբ անգամ «հետախուզում» էին հայտարարել: Հենց այդ օրերին էր Զաքարյանը, իբր, արձակուրդ կամ գործուղման մեկնում: Բայց դա զուտ քողարկման ձև էր ու արհամարհական վերաբերմունք երկրի երկրորդ օրենսդիր մարմնի նկատմամբ: Ասել է` այն կարևոր խոսափողը, որով ժողովրդին հաշվետվություն պիտի ներկայացնի, Իշխան Զաքարյանն անտեսում է կամ քամահրական մոտեցում ցուցաբերում: 

Ըստ էության, վերջին տարիներին Վերահսկիչ պալատը դարձել է «գորշ» կառույց, քանի որ ոչ մի լուրջ, իրական «վերահսկիչ» գործողություն հանրության դատին չի ներկայացվում: Տպավորությունն այնպիսին է, որ Իշխան Զաքարյանը «ստվերում» է աշխատում, և տեղեկության որոշ արտահոսք է լինում այն ժամանակ, երբ իրեն է դա հարկավոր: 

Վերջերս «Իրատեսին» մի ուշագրավ պատմություն ներկայացրին, ինչը, կարծում ենք, եզակի դեպք չէ: Հերթական ստուգումից հետո «ստուգվողը» պատահաբար հանդիպում է ՎՊ-ի ստուգում իրականացրած շարքային աշխատակցին: Զրույցի ընթացքում «ստուգվածը» հեգնախառն նետում է. «Լսիր, լավ էլ քերեցիք»:

ՎՊ-ի «ռևիզորը» զարմանում է, թե ինչ «քերելու» մասին է խոսքը, եթե իրենք տեղը տեղին արձանագրել են խախտումներն ու ներկայացրել ղեկավարությանը: Բնականաբար, նոր չեն այն խոսակցությունները, թե ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումները «վերջնագրում» հանկարծ կորչում են, իսկ թե ինչպես և ում են «պարտական» դրա համար, ակնհայտ է «ներդրումներով» կառուցված պալատների, հյուրանոցների ու շատ այլ բիզնեսների ֆոնին:

Այսքանից հետո մնում է մտածել, որ Իշխան Զաքարյանը ճիշտ կաներ զբաղվեր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեով, նրան դա լավ հաջողվում է: Շատ ավելի հաջող, քան ՎՊ-ում: Թե չէ ստացվում է՝ մի տեղ փող ենք աշխատում, ներդրումներով տուն կառուցում, մյուս տեղն էլ «խաղերով» զբաղվում: Պետք չէ բացառել, որ մի օր էլ ՎՊ-ի ղեկավարի դռանը կչոքեն վերահսկող-հետաքննող մարմինները ու շատ հասարակ հարց կտան. «Չինովնիկի աշխատավարձով էդ ինչերի՞ տեր ես, հը՞»»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

 
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ