17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ակումբում ընկերոջ վրա «պզզըցրած» շամպայնը՝ խմբակային տուրուդմփոցի պատճառ. Ժամանակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է Վահե և Անդրանիկ Մարտիրոսյանների գործի դատական քննությունը:

22-ամյա Վահեն և 27-ամյա Անդրանիկը հորեղբորորդիներ են: Նրանք մեղադրվում են նույն խմբի կազմում տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով, ինչպես նաև որպես զենք գործածված առարկաների՝ սպորտային ծեծանակի ու դանակի գործադրմամբ  կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:

Տուժողները 5 երիտասարդներ են, գործընկերներ:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը Վահեն ու Անդրանիկը գտնվել են Երևանի Աբովյան փողոցում գործող «Կալիենտե» պարային ակումբում, վիճաբանության մեջ են մտել նույն ակումբում ծնունդ նշող տղաների՝ գործով տուժողների հետ, կատարել են խուլիգանություն, որը շարունակել են ակումբի հարակից տարածքում:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Վահեն իր «ՎԱԶ-2121» մեքենայից վերցրել է սպորտային ծեծանակը, անտեսելով, որ առաջացած տարաձայնությունները կարծես թե հարթվել էին, հարվածներ է հասցրել տուժողներ Արթուր Ա.-ին ու Վահագն Պ.-ին, առաջինի առողջությանը պատճառել է ծանր, իսկ երկրորդի առողջությանը՝ միջին ծանրության վնաս: Ապա ծեծանակը ձեռքին հետապնդել է Տերյան փողոցով փախչող տուժող Արթուր Ա.-ին, բայց հանդիպել է ծառայություն իրականացնող ոստիկաններին, ովքեր նրան բռնել են:

Վահեն մեղսագրված արարքի կատարման պահին եղել է ժամկետային զինծառայության մեջ, կոչումով՝ շարքային: Այդ պատճառով գործի քննությունը կատարել է զինվորական դատախազությունը, մեղադրանքը դատարանում պաշտպանում է զինվորական դատախազության դատախազ Հարությունյանը:

Ըստ մեղադրանքի՝ Վահեի հետ խմբի կազմում «Կալիենտե» ակումբի հարակից տարածքում որպես զենք գործածված առարկայի՝ դանակի գործադրմամբ խուլիգանություն է կատարել նաև Անդրանիկը: Նա ու գործով չպարզված ևս երկու անձինք, ըստ մեղադրանքի, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, խաթարել են ակումբի բնականոն աշխատանքը:

 
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ