Զինծառայողը խաբել է՝ ինքնասպանության փորձ է արել. Հրապարակ
Արմավիրի մարզի բնակիչ, զորամիավորման ջոկի հրամանատար 29-ամյա Տ. Պ.-ն ինքնասպանության փորձ է կատարել: «Հրապարակի» տեղեկություններով՝ վերջինս հունիսի 29-ին տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն՝ ձախ ծոծրակային շրջանի քերվածք վերք, ձախ ստորին վերջույթի բութ մատի սալջարդ ախտորոշմամբ:
Զինծառայողը նշել է, թե վնասվածքն ստացել է Մայիսյան գյուղի իր ամառանոցում վայր ընկնելու հետևանքով, մինչդեռ պարզվել է, որ վնասվածքն ամենևին էլ ընկնելու հետևանքով չի ստացել, այլ փորձել է ինքնասպանություն գործել՝ պարանով կախվելու միջոցով: Դեպքի առթիվ քննություն է կատարվում, նշանակվել են փորձաքննություններ:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: