Կադրային նոր նշանակումներ. Հայկական Ժամանակ
«Հայկական Ժամանակը» գրում է.
«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում սպասվում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նշանակումը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Իսկ ԿԳ նախարար, ըստ ամենայնի, կդառնա ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը:
Հիմնական հարցը, որ այս կոնտեքստում դեռ պետք է պարզվի, հետեւյալն է. Մկրտչյանը ԿԳ նախարար դառնալու է ՀՅԴ-ի` կոալիցիա մտնելու արդյունքում, թե այսպես ասած` ներքին կարգով: Եթե, այդուամենայնիվ, ՀՅԴ-ն մտնի կոալիցիա, Դաշնակցությունը մեկ-երկու նախարարական եւ երկու մարզպետական պորտֆել նույնպես կստանա:
Մեծ հավանականությամբ` ՀՅԴ-ին կտրվի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը: Չի բացառվում նաեւ, որ Արա Նռանյանը նշանակվի Ֆինանսների նախարար: Հնարավոր է համարվում Արծվիկ Մինասյանի նշանակումը սոցապ նախարար»:
Օրվա մյուս հրապարակումների ծանոթացեք թերթի այսօրվա համարում: