«Իրար չենք խնայում, հետո զարմանում ենք». Առավոտ
Ներկայացնում ենք «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանի հոդվածը.
«Հայաստանում չկա անկախ հասարակական մարմին, չկան նաեւ անհատ գործիչներ եւ մտավորականներ, որոնց կարծիքը հեղինակավոր կլիներ բոլոր շերտերի եւ քաղաքական ուժերի հաճար: Սովորաբար այս կամ այն կողմից հնչում են մեղադրանքներ, որ այդ մարդիկ վատն են, ծախված են, վարկաբեկված, մենք մտավորականություն չունենք եւ այլն: Հիմնական պատճառն, իմ կարծիքով, այն է, որ անկախ Հայաստանի 25 տարվա ընթացքում մենք իրար չէինք խնայում. հենց որ տեսնում էինք, որ որեւէ մեկը թեկուզ փոքր, թեկուզ հարաբերական հեղինակություն է ձեռք բերում, մենք ամեն ինչ անում ենք այդ մարդու վրա «կեղտ բոնելու» համար: Եվ բանի որ չկա մեր մոլորակում որեւէ մահկանացու, որի վերաբերյալ հնարավոր չէ որեւէ բացասական բան ասել, խանդի, նախանձի, անբարեխիղճ մրցակցության վրա հիմնված իրական կամ հնարած այդ պատմություններն դառնում են գնահատականի չափանիշ, եւ մարդկանց խոսքը, միտքը ար ժեզրկվում է:
Թվում է, թե նորագույն պատմության մեջ մենք չունենք ավելի նշանավոր արվեստագետներ, բան Տիգրան Մանսուրյանն է եւ Հրանտ Մաթետսյանը: Բայց երբ նրանք 1996 թվականին քարոզում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, այդ մարդկանց ծաղրում էին, փնովում, պիտակավորում էին որպես «ծախվածների»: Այսինքն’ նրանք անվերապահ հեղինակություն չունեին, քաղաքացիները չէին ասում’ եթե այդ տրամաչափի արվեստագետներն ինչ-որ բան են ասում, ուրեմն մի բան գիտեն…»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: