13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Լրագրողներին հարցաքննում են, ո՞վ կպատժվի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հունիսի 23-ին Բաղրամյան փողոցում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից: Իսկ թե քանի ոստիկան կպատժվի լրագրողներին խոչընդոտելու համար, դեռ պարզ չէ: Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների հիման վրա ՀՔԾ-ում նյութեր էին նախապատրաստվում:

 Թերթին հասած տեղեկություններով՝ այս մեկ շաբաթվա ընթացքում բազմաթիվ լրագրողներ են հրավիրվել հարցաքննության, ավելին՝ ՀՔԾ-ում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որից հետո էլ որոշում է կայացվել քրեական գործ հարուցել ՀՀ քր. օր. 164-րդ հոդվածի 1-ին մասով:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ