15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Գուցե մեկ էլ ու համոզվի». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` իշխանական կուլիսներում ինտենսիվ որոնումների մեջ են` ինչպես լուծել Բաղրամյան փողոցի միտինգավորների պահանջների դիլեման: Տնտեսական կոլապսի այս պայմաններում ուղղակի անհնար է որևէ կարգի զիջում, և փորձ է արվում գտնել ոսկե միջինը, որ «համ գայլերը կուշտ լինեն, համ ոչխարները` անվնաս»:

Մի մասը պնդում է, որ պետք է որոշակի փաթեթ առաջարկվի, ըստ որի` յոթ դրամ սակագնի թանկացման դեպքում կառավարությունը հետամուտ լինի դոմինոյի էֆեկտով մնացյալ ապրանքների չթանկացմանը: Ասել է թե` Հովիկ Աբրահամյանն էլի կգնա խանութներ` պոկելու ձվերի պիտակները:

Արմատական զիջումների գնալու կողմնակիցներ նույնպես կան: Ըստ այդմ` իշխանությունը Ռուսաստանի հետ համատեղ փորձում է նոր տարիֆները «ջարդել» ՀԷՑ-ի նոր` մեծահարուստ գնորդի վրա, ինչին էլ վերջինս դեռ չի համաձայնում: «Գուցե մեկ էլ ու համոզվի»,- հույս են փայփայում կառավարության աղբյուրները»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ