21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչու մեկնել Ռոբերտ Քոչարյանը. Ժողովուրդ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոμերտ Քոչարյանը նախօրեին մեկնել է Հայաստանից: Ընդ որում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նա մեկնել է Մոսկվա, և այդ այցելությունը եղել է շտապ և նախապես չպլանավորված: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ռոμերտ Քոչարյանի  գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու է Քոչարյանը մեկնել Մոսկվա:

Պարոն Սողոմոնյան, որտե՞ղ է այս օրերին գտնվում ՌոբերտՔոչարյանը: Մեր տեղեկություններով` նա մեկնել է Մոսկվա շտապլուծում պահանջող ինչ-ինչ անհետաձգելի խնդիրների պատճառով: 

– Ձեր տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Պարոն Քոչարյանը այս պահին Հայաստանում չէ, սակայն գտնվում է Եվրոպայում, Մոսկվա չի մեկնել, առավել ևս` շտապ հարցերով:

Մոտակա օրերին հնարավոր է, որ մեկնի, որովհետև «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նիստ կա: Բայց ամեն դեպքում, որևէ շտապողականություն կամ ինչ-որ հրատապություն չի եղել, ու հիմա էլ պարոն Քոչարյանը Մոսկվայում չի:

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ