18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱԺ արտահերթ նիստում մեկ հարց է քննարկվելու.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Երեկ թերթին  հայտնի դարձավ, որ որոշվել է հուլիսի 2-ին կրկին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել որի օրակարգում, թերթի տեղեկություններով, ընդամենը մեկ հարց կա: Նիստը, ինչպես հայտնում են Աժ թերթի աղբյուրները, փակ է լինելու:

Քննարկվելու է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեությունը երկարաձգելու հարցը: Թե քանի՞ տարվա երկարաձգման մասին է խոսքը՝ մեզ չհաջողվեց ճշտել: Հիշեցնենք, որ 102-րդ ռազմաբազայի գործունեության ժամկետը երկարաձգվել էր 2010 թվականին 49 տարով: Այսինքն՝ սույն ռազմաբազայի գործունեությանը դեռ տասնյակ տարիներ կան. բայց, փաստորեն, հիմա նման հարց է օրակարգ մտել: Թերթի տեղեկություններով, Ս.Սարգսյանը խիստ հրահանգ է տվել, որ ՀՀԿ-ական պատգամավորները չբացակայեն այս փակ նիստից:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ