05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչպես կանխատեսել էր Հովիկ Աբրահամյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներն այս տարվա հունվար-մայիս ամիսներին: Ըստ այդմ, ԱՎԾ-ն գրել է, որ այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով 2,7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել:

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության մայիսի 21-ի նիստում վարչապետը  հայտարարել էր, որ չի կիսում տնտեսության անկման վերաբերյալ կանխատեսումները և համոզմունք էր հայտնել, որ 2-3 տոկոս տնտեսական աճ է արձանագրվելու: Մեկ հանգամանք, սակայն, այդպես էլ անհասկանալի է մնում՝ եթե տնտեսական աճ է արձանագրվել, ապա ինչպես է ստացվում, որ առևտրի շրջանառությունը շարունակում է նվազել (8,6 տոկոսով):

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ