30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փող չեն ուզում, բայց գրպանը լայնացնում են.168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի երեկվա արտահերթ նիստում քննարկվում էր «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Առաջին հայացքից շատ անմեղ փոփոխություն կարող է թվալ՝ «պետական պարտք» արտահայտությունը փոխարինվում է «կառավարության պարտք» արտահայտությամբ։ Խոսքը վերաբերում է այն սահմանափակմանը, որ պետական պարտքը չի կարող գերազանցել նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը։

Ու թեպետ նախաձեռնության հեղինակ ՀՀ կառավարությունը պնդում է, որ օրենքի փոփոխությունը ունի զուտ տեխնիկական, հաշվարկների հետ կապված հարցերը կարգավորելու նպատակ, այս փոփոխությունն իրականում բարձրացնում է պետպարտքի թույլատրելի շեմը։

Ներկայումս ՀՀ պետական պարտքը կազմում է 4.658 մլրդ դոլար, որից շուրջ 440 միլիոն դոլարը բաժին է ընկնում Կենտրոնական բանկին։ Այս փոփոխությամբ՝ ԿԲ-ի պարտքը դուրս է գալիս սահմանափակման շրջանակներից, ինչը կառավարությանը թույլ է տալիս իր սեփական «սահմաչափից» դուրս եւս 440 միլիոն դոլարի լրացուցիչ վարկեր ներգրավել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ