07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

10 տարի առաջ բռնաբարված և սպանված աղջնակի հայրը սպառնացել է. Ժամանակ

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդդեմ Հայաստանի միանգամից երեք վճիռ է կայացրել: Դրանցից մեկը «Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործն էր: «Ժամանակը» հիշեցնում է, որ այս գործը վերաբերում էր 6-ամյա մի աղջկա սպանության, որը տեղի է ունեցել շուրջ 10 տարի առաջ: Վարդենիսցի աղջնակին բռնաբարել էին, հետո մոտ 10 օր անց նրա դիակը նետել մազութի հորը: Աղջկա սպանության համար մեղադրվեց Նալբանդյանների ընտանիքը: Նախ` ձերբակալվել էր Բագրատ Նալբանդյանը, ով երկրորդ կարգի հաշմանդամ է, ապա` նրա կինն ու դուստրը:

Այս գործով Նալբանդյանների պաշտպանությունը իրականացնում էր փաստաբան Սեդա Սաֆարյանը, ով երեկ թերթի հետ զրույցում պատմել է, որ սա իր այն հազվադեպ գործերից էր, որով ինքը դատական երկու ատյաններում էլ չի կարողացել նորմալ պաշտպանություն իրականացնել, անգամ` պաշտպանական ճառ չի ասել, քանի որ դատական բոլոր նիստերին ներկայացել են տասնյակ վարդենիսցի խմած տղամարդիկ և խոչընդոտել պաշտպանական կողմի աշխատանքին: Այս պայմաններով ընթացած դատական նիստերի արդյունքում, փաստաբանի խոսքով, ոչ լիարժեք ապացույցների քննման պարագայում Բագրատ Նալբանդյանը դատապարտվել է 9, իսկ նրա կինը՝ Նարինե Նալբանդյանը, 14 տարվա ազատազրկման:

Սակայն երեկ ՄԻԵԴ-ն այս գործով արձանագրել է, որ խախտվել են Նալբանդյանների` արդար դատաքննության իրավունքը, դատական պաշտպանության մատչելիության իրավունքը, նաև անմարդկային վերաբերմունք է դրսևորվել նրանց նկատմամբ: Այս գործով, որպես փոխհատուցում, սահմանվել է, ընդհանուր առմամբ, 62 հազար եվրո գումար, որից Բագրատ Նալբանդյանին ՀՀ կառավարությունը պետք է վճարի 10 հազար եվրո, Նարինե Նալբանդյանին` 27 հազար եվրո և Արևիկ Նալբանդյանին 25 հազար եվրո:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ