26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ջասթին Թիմբերլեյքին ինչի՞ մի միլիոն տա /տեսանյութ/

«Հենց ընենց ընկերս ա բերել իրա կողմից, մնացածն էլ հայ երգիչներ են եղել, հենա հոպարս էլ ներկա էր»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ արձագանքելով հարցին՝ ճի՞շտ է, որ նրա աղջկա հարսանիքին ներկա է եղել նաև երգիչ Ջասթին Թիմբերլեյքը: Նապոլեոն Ազիզյանը հուշեց Ալեքսանյանին, որ դրսից բերված երգիչը Ալեքսանդր Սերովն էր, ոչ թե […]

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 9-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:   Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հարաբերությունների ներկա մակարդակը: ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունն առաջինը ճանաչած երկրի դեսպանին եւ կարեւորել Լիտվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման […]

Ազգային ժողովը մնջախաղի թատրոն չէ. պատգամավորը՝ Ծառուկյանի ու Իշխան Զաքարյանի բացակայությունից (տեսանյութ)

«Ես խմբակցության քարտուղարը կամ ղեկավարը չեմ, կարող եմ իմ կարծիքն ասել, ու դա չպիտի ընդունվի որպես խմբակցության տեսակետ»,-ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, երբ խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է կատարվում իրենց խմբակցությունում: Հիշեցնենք, որ խորհրդարանի նիստերին խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ներկայանում, չկա նաև Իշխան Զաքարյանը: «Իմ կարծիքն այն է, որ ցանկացած պատգամավոր իրավունք […]

Նախագահը ընդունել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի և Նիդերլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման մասնակիցների պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Նախագահը նշել է, որ այսպիսի տարեկան հանդիպումները լավ հնարավորություն են ոլորտի պատասխանատուների և գործընկերների հետ մտքեր փոխանակելու ենթախմբի երկրների հետ փոխգործակցության ընթացքի և զարգացման հեռանկարի, ինչպես նաև համաշխարհային տնտեսության առջև […]

Եթե ոչնչի չհավատաք, ակնկալիքներ էլ պետք է չունենանք

«Մեր քաղաքական գործիչները խոսել են այդ մասին, ես ավելացնելու բան չունեմ»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախկին նախագահ,  ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը՝արձագանքելով կոռուպցիայի դեմ կանխարգելման մարմին ստեղծելու վերաբերյալ հարցին: «Շատ պուճուր և չհասկանալի հարցեր եք տալիս, երբ որ հարցերը կպատրաստեք ինձ տալու, կպատասխանեմ»,- ասաց նա: Սահակյանին դուր չեկավ նաև հարցը՝ կլինե՞ն արդյոք «խոշոր» գործիչներ, ովքեր կպատժվեն […]

«Հերի՛ք է վատնեք պետության փողերը» /տեսանյութ/

Երեւանի քաղաքապետարանի Երկիր ծիրանի կուսակցության ներկայացուցիչները շարունակում են պտտվել միջանցքներով։ Միայն քիչ առաջ «Երկիր ծիրանի»  խմբակցությանը  հատկացվեց աշխատասենյակ։ Իսկ մինչ այդ կուսակցության ներկայացուցիչները պարզապես չէին կարողանում գտնել իրենց աշխատասենյակը․ Փոստանջյանը բողոքեց՝ ասելով, որ ինչպես միշտ, քաղաքապետարանն անկազմակերպ է։  Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը ներկայացավ, պոկեց «Բարեւ Երեւան»  խմբակցության ցուցանակը, հետո Փոստանջյանը  և իր գործընկերները մուտք […]

«Թեկնածուների հագով եք ձևել»

Գեղարքունիքի մարզի մի շարք բնակիչներ այսօր դիմել են «Ծառուկյան» դաշինքին ու համանուն խմբակցությանը. այսօր խորհրդարանում հայտարարեց դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «ՀՀ վարչատարածքային բաժանման», այսինքն՝ համայնքների խոշորացման նախագծի ժամանակ: «Չեմ ուզում մտածել, որ կրասվորդ եք լուծում՝ չիմանալով, թե ինչպես եք անելու այդ խոշորացումը: Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից առաջ ունեք թեկնածուներ ու նրանց հագով ձևում եք»,-ասաց նա: […]

«Դեռ երեկ կարող էինք զարմանալ». ՀՀԿ-ն ընդունեց

Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման մարմին ստեղծելու մասին հարցը երկրորդ ընթերցմամբ: Հիմնական զեկուցող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում արված առաջարկները, որ եղել են «Ելք» դաշինքի կողմից, մեծամասամբ ընդունվել են: Միայն Լենա Նազարյանի առաջարկը չի ընդունվել, դա էլ եղել է փոխադարձ համաձայնությամբ: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունները […]

Զարուհին «խափանեց չարը» . շոու քաղաքապետարանի դիմաց /ֆոտո, տեսանյութ, լրացված/

Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ իր ճեպազրույցը սկսեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով ժամանեց ուշացումով: Այստեղ էր նաեւ Վարդգես Գասպարին, ով ծաղիկներ էր բերել Փոստանջյանի համար։ ։ Այսօր «Երկիր ծիրանին» ավագանու նիստը քաղաքապետարանի դիմաց պիտի անցկացնի, հայտարարեց Փոստանջյանը, խոստացավ արդարացնել այն քաղաքացիների հույսերը, ովքեր իրենց վստահության քվե են տվել։ Ապա հիշեցրեց, […]

Կվերաորակավորե՞ն. Իրավունք

Օրերս ԱԱԾ-ում հայտնի Իգլայի գործի շրջա­նակներում հարցաքննվել է կալանավորվածներից գործարար-ազատամարտիկ Սանասար Գաբրիելյանը: Հարցաքննությունը վերաբերել է գաղտնալսումներին: Այս մասին թերթի հետ զրույցում ասաց Սանասար Գաբրիելյանի փաստաբան Կարապետ Աղաջանյանը: – Քննիչները կրկին գաղտնալսման մասով հարցեր են տվել, թե Սանասար Գաբրիելյանն ինչ է խոսել, ում հետ: Հարցաքննության բուն էությունն այն էր, որ ԱԱԾ-ն գաղտնալսել  է նաեւ Գաբրիելյանի եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի