04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Զարուհին «խափանեց չարը» . շոու քաղաքապետարանի դիմաց /ֆոտո, տեսանյութ, լրացված/

Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ իր ճեպազրույցը սկսեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով ժամանեց ուշացումով:

Այստեղ էր նաեւ Վարդգես Գասպարին, ով ծաղիկներ էր բերել Փոստանջյանի համար։ ։ Այսօր «Երկիր ծիրանին» ավագանու նիստը քաղաքապետարանի դիմաց պիտի անցկացնի, հայտարարեց Փոստանջյանը, խոստացավ արդարացնել այն քաղաքացիների հույսերը, ովքեր իրենց վստահության քվե են տվել։ Ապա հիշեցրեց, որ մեր երկրում ընտրությունները կեղծվում են, ուստի սխալ կլինի աել, որ այս իշխանությունները լեգիտիմ են։

«Իշխանությունն օգտագործում է իր ձեռքում եղած բոլոր լծակները՝ ղեկն իր ձեռքում պահելու համար։ Բայց «Երկիր ծիրանին» կպայքարի մինչեւ վերջ»,- ասաց։

Քիչ անց Երկիր ծիրանի կուսակցության ներկայացուցիչները մուտք գործեցին քաղաքապետարանի շենք։ Մինչ այդ նախագահ Սերժ Սարգսյանի ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկարներով ափսեները, որ բերել էին իրենց հետ, կոտրեցին մուտքի մոտ եւ ներս մտան։

Ասացին՝  այսպես չարը պիտի խափանվի։

Այս պահին լրագրողները, Փոստանջյանի հետ միասին, պտտվում են քաղաքապետարանի միջանցքներով։ Փոստանջյանն ասում է, որ պետք է գտնի իր սենյակը ու լրագրողների հետ հենց այնտեղ խոսի։ Նա չի մտնի այն դահլիճ, որտեղ հիմա ավագանու նիստ է ընթանում։

https://www.youtube.com/watch?v=PZ18Yi2MsPM

19074066_1397690430315105_61904673_n19046790_1397690710315077_1046902045_n19022178_1397693113648170_2147371219_n19022133_1397693816981433_1778888715_n19074997_1397694000314748_634402166_n19046695_1397698280314320_1885590701_n19046539_1397698483647633_524722514_n

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ