Կվերաորակավորե՞ն. Իրավունք
Օրերս ԱԱԾ-ում հայտնի Իգլայի գործի շրջանակներում հարցաքննվել է կալանավորվածներից գործարար-ազատամարտիկ Սանասար Գաբրիելյանը: Հարցաքննությունը վերաբերել է գաղտնալսումներին: Այս մասին թերթի հետ զրույցում ասաց Սանասար Գաբրիելյանի փաստաբան Կարապետ Աղաջանյանը:
– Քննիչները կրկին գաղտնալսման մասով հարցեր են տվել, թե Սանասար Գաբրիելյանն ինչ է խոսել, ում հետ: Հարցաքննության բուն էությունն այն էր, որ ԱԱԾ-ն գաղտնալսել է նաեւ Գաբրիելյանի եւ Բաբայանի հեռախոսային խոսակցությունները: Իմ պաշտպանյալը ասել է, թե խոսակցության թեման կապ չի ունեցել ոչ զենքի, ո՜չ էլ «Իգլա» տեսակի հրթիռի հետ:
Այլ մանրամասներ՝ ոչ հարցաքննությունից, ոչ էլ նախաքննության ընթացքից հայտնել չեմ կարող դեռեւս:
Թերթի ունեցած տեղեկություններով՝ առաջիկայում կալանավորներին առաջադրված մեղադրանքները կվերաորակավորվեն: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը, փաստաբանը ոչ հերքեց, ոչ հաստատեց.
– Հնարավոր է, չգիտեմ:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: