Ջասթին Թիմբերլեյքին ինչի՞ մի միլիոն տա /տեսանյութ/
«Հենց ընենց ընկերս ա բերել իրա կողմից, մնացածն էլ հայ երգիչներ են եղել, հենա հոպարս էլ ներկա էր»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ արձագանքելով հարցին՝ ճի՞շտ է, որ նրա աղջկա հարսանիքին ներկա է եղել նաև երգիչ Ջասթին Թիմբերլեյքը: Նապոլեոն Ազիզյանը հուշեց Ալեքսանյանին, որ դրսից բերված երգիչը Ալեքսանդր Սերովն էր, ոչ թե Ջասթին Թիմբերլեյքը:
Ալեքսանյանը վստահեցրեց նաև, որ չունի մեկ միլիոն դոլար՝ արտերկրից երգիչ բերելու համար: «Կամ էլ, մամուլը էդ ձեր ասածի պես գրել ա, որ մի միլիոն փող եմ տվել, երգիչ եմ բերել, ճի՞շտ ա, թե չէ: Ախր էդ մի միլիոն դոլարը, որ ես երգիչի տայի, դրա տեղը մի հատ լավ արտադրություն կասեի, երեխեքը կդնեին… էտի եքա փող ա, մի հատ լավ տրիկոտաժի մի 500 տեղանոց արտադրություն կդնեի»: