27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ուսանող-մարզիկները կմասնակցեն համաեվրոպական ուսանողական 2-րդմարզական խաղերին

Հուլիսի 21-ին Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը, որի կազմում են Հայաստանի պետական տնտեսագիտականհամալսարանի տղաների ֆուտզալի հավաքական թիմը և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների սեղանի թենիսի հավաքականը, մեկնում է Ռոտերդամ՝ մասնակցելու համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերին։ Առաջնության բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 24-ին։ Խաղերը կեզրափակվեն օգոստոսի 8-ին։ Համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերին մասնակցում է 45 եվրոպական երկրի մոտ 350 համալսարանի ավելի քան 5000 մարզիկ։ Մրցույթներն անցկացվելու են 10 մարզաձևից, հիմնականում՝ խաղային։ Նշենք, որ համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերը կազմակերպում է Համաեվրոպական համալսարանական ասոցիացիան, որին 2012 թվականից անդամակցում է նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։ Համաեվրոպական ուսանողական մարզական խաղերն անցկացվում են երկու տարին մեկ պարբերականությամբ։

Դունգան նշանակվեց Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Բրազիլացի Դունգան երկրորդ անգամ գլխավորեց Բրազիլիայի հավաքականը: 50-ամյա մասնագետը նոր պաշտոնում պաշտոնապես կներկայացվի վաղը: Բրազիլացի մասնագետն իր երկրի ազգային թիմը գլխավորել է նաև 2006-2010 թթ.-ին: Նրա գլխավորությամբ հավաքականն անցկացրել է 60 հանդիպում, որոնցում տարել է 42 հաղթանակ, 12 անգամ խաղացել է ոչ ոքի, իսկ 6 խաղում պարտվել է: Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Դունգան կփոխարինի […]

ԲՀԿ-ն երբեք չի գնա իշխանությունների դեմ

”Քիրստոնեա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն, ի տարբերություն առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, չի կարծում, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հիմնական պատճառը Հայաստանն է: ”Իմ տեղեկություններով` Հայաստանի առջև մաքսակետերի հետ կապված խնդիր չկա դրված, և Հայաստան-Ղարաբաղ սահմանի հարցը լուծվելու է այնպես, ինչպես լուծվել է Ռուսաստան-Աբխազիա, Ռուսաստան-Օսեթիա, Ռուսաստան-Ղրիմ հարցերը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գիմիշյանը: Նշենք, որ […]

Մանկատնից` փողոց /վիդեո/

Գյումրիում մինչև օրս պահպանվում են դեռևս երկրաշարժից անմիջապես հետո, նախկին խորհրդային միության տարբեր հանրապետություններից ժամանած շինարարների համար կառուցված փայտաշեն հանրակացարանները, գյումրեցիների լեզվով ասած` «մոդուլները»: Բնականաբար, դրանք գրեթե ամբողջովին փթել են, սակայն դրանցում շարունակում են բնակվել տասնյակ անօթևան ընտանիքներ: Եթե նախկինում, օտարազգի շինարարների մեկնելուց հետո, բնակվողների մեծ մասը համարվում էին երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքներ և […]

Իոսիֆ Կոբզոնը, Օլեգ Գազմանովը և Վալերիան հայտնվել են Լատվիայի սև ցուցակում

Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Սենկևիչի որոշմամբ` ռուս հայտնի երգիչներ Իոսիֆ Կոբզոնը, Օլեգ Գազմանովը և Ալլա Պերֆիլովան, ով հանդես է գալիս Վալերիա բեմական կեղծանունով, հայտվել են երկրի սև ցուցակում: Այս մասին տեղեկացնում է Լատվիայի արտաքին գործերի նախարարության կայքը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։  Արտգործնախարարը նշել է, որ սև ցուցակում ներառված են մարդիկ, որոնք վերջին շրջանում ’’ագրեսիվորեն աջակցել […]

Պաշտոնյայի երեխա է, թե ոչ, պիտի պատժվի

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը վստահեցնում է` անչափահասների հանցագործության պատճառների մեջ սոցիալական գործոնը վերջին տեղում է: ”Սոցիալականը կապ չունի, ունենք շատ ծայրահեղ վատ վիճակներում ապրող ընտանիքներ, բայց երբևէ նրանց չենք տեսնի նման իրավիճակներում: Միանշանակ առաջին տեղում դաստիարակությունն է, ծնողի օրինակը”,-այսօր լրագրողների հետ […]

”Բավարիան” կարող է ձեռք բերել Ռոյսին

Դորտմունդի ”Բորուսիայի” կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարող է կարիերան շարունակել ”Բավարիայում”: Այս մասին հայտնում է Goal.com-ը: Նա չմասնակցեց ԱԱ-2014-ին Հայաստանի հավաքականի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով: Ավելի վաղ ”Բորուսիայից” ”Բավարիա” են տեղափոխվել Մարիո Գյոտցեն և Ռոբերտ Լևանդովսկին: Նախորդ մրցաշրջանում նա դարձել է 23 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

Նման եզրահանգումները նաև չեն օժանդակում տեղեկատվական հակամարտության մեջ ջանքերին. ՊՆ-ը` Տեր-Պետրոսյանին

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին: ”ՀՀ Առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հարցազրույցի առնչությամբ հնչող բազում հարցերին ի պատասխան ներկայացնենք հետևյալը` Ադրբեջանի կողմից հրահրվող գործողություններին հայկական կողմի արձագանքի զուսպ և անհամարժեք գնահատականը երկիմաստ տարակուսանք է առաջացնում: Եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ շփման գծում հայկական ուժերը չեն պատասխանում […]

”Լևոն Տեր-Պետրոսյանը երևի հիշել է իր ջահել ժամանակները”

Facebook սոցիալական ցանցում քննարկվում է առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցը: Ներկայացնում ենք մի քանի տեսակետներ: ”Սիրում եմ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տալիս: Բովանդակային առումով համաձայն լինենք, թե ոչ, ամեն դեպքում շարադրելու ոճը միշտ գեղեցիկ է: Ամենայն հարգաքով վերաբերվելով երկրիս առաջին նախագահին` պետք է ասեմ, որ այնտեղ զարմանալիորեն մակերեսային վերլուծություններ տեսա: Նա […]

Փոփոխություններ են առաջարկվում ՏԻՄ ընտրական համակարգում

Այսօր` հուլիսի 21-ին, ՀՀ Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց ՀՀ ընտրական համակարգում տեղական ինքնակառավարման մարմինների մասով փոփոխությունների մասին: Նա ներկայացրեց առաջարկություններ, որոնք, ըստ նրա, կկարգավորեն ՏԻՄ ընտրական գործընթացների բացթողումները: Այնտեղ զետեղված էին տարբեր տիպի` սկսած տարիքային ցենզից, համամասնական ընտրություններից, մինչև միասնական ընտրական օրվա սահմանմանը վերաբերող փոփոխություններ: Ներկայացնենք դրանցից առավել հետաքրքիրները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված