08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

”Լևոն Տեր-Պետրոսյանը երևի հիշել է իր ջահել ժամանակները”

Facebook սոցիալական ցանցում քննարկվում է առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցը: Ներկայացնում ենք մի քանի տեսակետներ:

”Սիրում եմ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տալիս: Բովանդակային առումով համաձայն լինենք, թե ոչ, ամեն դեպքում շարադրելու ոճը միշտ գեղեցիկ է:

Ամենայն հարգաքով վերաբերվելով երկրիս առաջին նախագահին` պետք է ասեմ, որ այնտեղ զարմանալիորեն մակերեսային վերլուծություններ տեսա: Նա իր խոսքում ասում էր. ”Հայկական կողմը զգուշանում է համարժեք պատասխան գործողություններից, նկատի ունենալով, որ դրանց հետեւանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եւ սահմանային փոխգնդակոծությունների ծավալումը կարող է հանգեցնել եթե ոչ անգամ պատերազմի, ապա առնվազն իրադրության առավել վտանգավոր սրման”: Կարծես թե ադրբեջանական մամուլից հատված լինի: Ի՞նչ գիտի պարոն Տեր-Պետրոսյանը, թե ինչպես են պատասխանում ՊՆ հատուկ ստորաբաժանումները: Ներքաղաքական ոչ մի դիվիդենտ չարժե նման միջոցով վաստակել: Ով ուզում է լինել. նախկին նախագահ, թե հասարակ լրագրող”,-գրել է Տիգրան Խաչիկյանը:

Ժոռա Խաչատրյանն էլ գրել է. ”Իր նոր հարցազրույցում ԼՏՊ-ն տարօրինակորեն նշեց, որ չի կարող արցախյան հիմնահարցի շուրջ վերջնական դատողություններ անել, քանզի չի տիրապետում այն տեղեկատվությանը, որն ունեն իշխանությունները: Խոսքից կարելի էր ենթադրել, որ նա երբեք դատողություններ չի արել՝ ոչ լրիվ ինֆորմացիա ունենալու պարագայում: Բնականաբար, դա այդքան էլ այդպես չէ, բայց չֆիքսվենք սրա վրա: Արտաքին քաղաքական գրեթե բոլոր վերլուծություններում ՌԴ-ին քննադատելուց խիստ խուսափող քաղաքական այս գործչի հարցազրույցում կրկին հիմնական մեխը ներքաղաքական էր և իր մեջ պարունակում էր ընդդիմությունը միավորելու ավանդական և միևնույն ժամանակ անհաջող տերպետրոսյանական ջանքեր:

ԼՏՊ-ն հասկանում է, որ քառյակի առաջ քաշած շատ հարցեր ներկայիս կառավարությունը հաշվի է առել: Ծերուկը ստիպված է նոր մեթոդների դիմել: Սահմանադրական բարեփոխումների մասին խոսելիս փորձ է անում այն դարձնել պայքարի հիմնական օբյեկտ և սրա միջոցով միավորել դաշտի խաղացողներին: ԼՏՊ-ն երևի հիշել է իր ջահել ժամանակները և կրկին անտեսում է ՀՅԴ-ի մոտեցումը, ով արդեն իր կարծիքը ասել է սահմանադրական փոփոխությունների մասին: Չմոռանանք նաև, որ ժամանակին այս մասին բոլորովին այլ կարծիքներով հանդես են եկել ԲՀԿ-ն ու ”Ժառանգությունը”:

Ինչևէ, կարծում եմ` ոչ ոքի համար նորություն չէ, որ ԼՏՊ-ն ժամանակ առ ժամանակ ”զարթնելով” Հադեսյան թագավորությունից, մի նոր թեմա է փորձում ստեղծել՝ իր չիրականացրած երազանքները կյանքի կոչելու նպատակով”:

Արմեն Հովսեփյանը գրել է. ”Կարդում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը ու զարմանում եմ: Ախր որտեղի՞ց են վերցրել այդ անհեթեթությունը՝ Արցախի հետ սահմանին մաքսակետեր տեղադրելու մասին: Գոնե ձևի համար մի հատ տենց անցակետի մասին խոսակցության չես հանդիպի ոչ մի տեղ` բացի հայկական կամ էլ Ադրբեջանական լրատվամիջոցներից:

Բայց լավ, ենթադրենք, Լևոնը ինչ-որ հավաստի տեղեկատվություն ունի, ասենք թե, Հեֆֆերն ա իր ա ականջին շշնջացել դրա մասին… բայց էլի հակասություն եմ տեսնում հենց Լևոնի իսկ բերած փաստարկների մեջ: Նախ, նա հայտարարում է, որ տարեկան 20-30 միլիոն դոլար ապրանքաշրջանառությունը ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև չնչին թիվ է Եվրասիական միության համար ու ստացվում է, որ անցակետերը զուտ քաղաքական պահանջ են, այն էլ, ոնց հասկանում եմ, ղազախների համար:

Եթե շարունակում ենք զուտ տեսական մակարդակով քննարկել այդ անցակետերի հարցը, եթե Ռուսաստանի համար նման սկզբունքային դեր ունի Հայաստանի անդամակցությունը ու հարցի գինը այդ 20-30 միլիոննի վրա 25 տոկոս մաքսատուրք դնող մաքսակետերի հարցն է, ապա Ռուսաստանի համար ոչինչ չարժի տարեկան այդ մի քանի դոլարը սուբսիդավորել, ու հարցը կարելի կլինի սպառված համարել:

Այն, որ ինչ-որ բան խոչընդոտում է Հայաստանի եվրասիականացմանը, փաստ է, բայց չեմ կարծում, որ այն մեզ հետ կապ ունի, պարզապես աշխարհաքաղաքական այս խառը իրավիճակում Ռուսաստանը չի կարողանում կենտրոնանալ միանգամից մի քանի ուղղությունների վրա, ու որպեսզի Եվրասիական միության կայացումը լրիվ դուրս չգա նախանշված պլանի սահմաններից, ռուսները կարող է իրենք են հենց այդ թայմաութը կազմակերպել, որպեսզի Հայաստանի անդամակցության պատրվակով Նազարբաևն ու Լուկոշենկոն նորանոր պահանջներ չդնեն Ուկրաինայով խառը Ռուսաստանի դեմը:

Իսկ Լևոնի թեզերը համոզիչ չէին: Ոչ անցակետերի մասով, ոչ էլ առհասարակ”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ