Գյուղացին դեռ խակ բերքը հավաքեց ու հիմա չգիտի` ինչ անի. Հ. Բերբերյան

Գյուղատնտեսության համար այս տարին ծանր էր: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում, ամփոփելով գյուղատնտեսական տարին, ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նա տարվա անհաջողությունը պայմանավորեց եղանակային պայմաններով՝ ցրտահարության և կարկտահարության պատճառով գյուղատնտեսությունը լուրջ կորուստներ ունեցավ: “Ներկայիս ցրտերը բնականոն են և որևէ վնաս չեն կարող հասցնել գյուղատնտեսությանը, սակայն կորուստներ են գրանցվել հոկտեմբերի վերջին, երբ արտակարգ իրավիճակների […]