18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Միասնականություն է հարկավոր

1988 թվականի ավերիչ երկրաշարժի 26-րդ տարելիցը նշվեց նաեւ Էջմիածնում: Ավանդույթի համաձայն՝ քաղաքի ողջ ակտիվը՝ հասարակական, քաղաքական կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների, կրթօջախների ներկայացուցիչներ՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ, այցելեց աղետի ենթարկված սերբ օդաչուների պատվին կանգնեցված հուշարձանին:

Հիշենք, որ երկրաշարժից հետո վիրավոր Հայաստանին օգնության ձեռք էր մեկնել ողջ քաղաքակիրթ մարդկությունը, բարի կամքի տեր բոլոր մարդիկ: Սերբ օդաչուներն էլ շտապում էին օգնության աղետյալ Հայաստանին, սակայն իրենք էլ վթարվեցին՝ Զվարթնոց օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Երախտապարտ հայ ժողովուրդը հենց վթարված օդանավի կմախքից հուշարձան կառուցեց աղետյալ օդաչուների պատվին՝ նրանց մարմիններն էլ հուղարկավորելով հենց վթարի վայրում՝ Երեւան-արմավիր ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում:

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ հարգելով սերբ օդաչուների հիշատակը՝ այս կերպ Էջմիածնի հանրությունը նաեւ հարգանքի տուրք է մատուցում 1988-ի երկրաշարժի բոլոր անմեղ զոհերին:

Միջոցառմանը ներկա էր նաեւ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, ով մեկ անգամ եւս կրկնեց, որ ամեն տեսակի մարտահրավերներին դիմակայելու համար հայ ազգին միասնականություն է հարկավոր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ